Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը պատրա՞ստ է հայրենիքը կրկեսի վերածել. նա կլինի «թիվ մե՞կը»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ծառուկյանն իմ ընկերն է, բայց ես նրան էլ եմ ստուգում՝ երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: «Իրատես» պարբերականը նախօրեին գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա, այսպես ասած, գլխավոր հովանավոր ու հենարան Սամվել Կարապետյանը ցանկանում են ձևավորել Գագիկ Ծառուկյանի հակակշիռ և ըստ այդմ աջակցում են այդ հարցում մեկ այլ օլիգարխի՝ Սամվել Ալեքսանյանին, որին փորձում են օգնել դառնալ թիվ մեկ օլիգարխը Ծառուկյանի փոխարեն:

Այստեղ ինքնին հետաքրքիր է թիվ մեկ օլիգարխի «ինստիտուտի» առկայությունը, որը կարծես թե հայաստանյան ներիշխանական համակարգում, այսպես ասած, «պարտադիր կառուցվածքային տարր» է: Ավելին, այստեղ իհարկե առաջանում է նաև հարց, թե արդյոք Սերժ Սարգսյանին իր նախագահության տասնամյակի ընթացքում այդպես էլ չբավականացրեց հենց այդ ինստիտուտի առկայությունը, այսինքն՝ իր համար թիվ մեկ օլիգարխի առկայությունը:

Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում ձևավորված թիվ մեկն էր: Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Գագիկ Ծառուկյանը մնաց այդպիսին, և Սերժ Սարգսյանը ստիպված էր հարաբերություն կառուցել նրա հետ: Մեծ հաշվով, այդ հարաբերությունն այդպես էլ չկառուցվեց, և Ծառուկյանը Սարգսյանի նախագահության տասնամյակի ընթացքում, առնվազն դրա երկու-երրորդ ժամանակահատվածում թիվ մեկ օլիգարխի կարգավիճակում ավելի շատ խաղում էր Ռոբերտ Քոչարյանի հետ, քան Սերժ Սարգսյանի:

Հանգուցալուծումը եղավ 2015-ի փետրվարին, երբ Սարգսյանը Ծառուկյանին խաղից դուրս հայտարարեց: Դրանից հետո, սակայն, Սարգսյանը նրան վերստին ներգրավեց խաղի մեջ, և թերևս միայն 2015-ից հետո Գագիկ Ծառուկյանը «դարձավ» հենց Սերժ Սարգսյանի նախագահության թիվ մեկ օլիգարխը:

Ընդ որում, խիստ հետաքրքրական է, որ Ծառուկյանին խաղից դուրս բերելու հարցում էական մասնակցություն ունեցավ նաև հենց Սամվել Կարապետյանը, որը Հովիկ Աբրահամյանի տանը կնքված ներիշխանական հաշտության կամ հրադադարի, այսպես ասած, առանցքային միջնորդն էր, որ այդ նպատակի համար ժամանել էր Մոսկվայից:

Բանն այն է, որ այդ հաշտությունը գործնականում Հայաստանի իշխանական համակարգում ձևավորում էր մի իրավիճակ, երբ ըստ էության դրվում էին միաժամանակ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «հեռացման» հիմքերը: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանի տանը կայացած հաշտության տրամաբանությունը այն էր, որ Գագիկ Ծառուկյանով խաղից դուրս է գալիս Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանին թույլ տալով հանգիստ եզրափակել նախագահության երկրորդ ժամկետը:

Իրադարձությունները, սակայն, զարգացան այլ կերպ, և Սերժ Սարգսյանը խաղ վերադարձրեց Գագիկ Ծառուկյանին, արդեն առանց Ռոբերտ Քոչարյանի՝ ըստ էության վերականգնելով նրա թիվ մեկ օլիգարխի կարգավիճակը, բայց արդեն Սերժ Սարգսյանի թիվ մեկ օլիգարխի:

Այդ համատեքստում զարմանալի չէ, որ Կարապետյանները մտածում են հակակշռի մասին, քանի որ իշխանության խնդիրը չի կարող լուծվել առանց «թիվ մեկի»: Սակայն ամբողջ հարցն այն է, որ դա ոչ միայն ենթադրում է Ծառուկյանին ֆինանսական հակակշռի ձևավորում, այլև գործնականում և թերևս առաջին հերթին քաղաքական: Այսինքն՝ Սամվել Ալեքսանյանից Ծառուկյանին հակակշիռ կերտելու համար անհրաժեշտ է քաղաքական նախագիծ՝ Ալեքսանյանի ներքո, որովհետև թիվ մեկ օլիգարխ «ինստիտուտի» ուժը փողը չէ ինքնին, այլ դրա վրա կառուցված քաղաքականությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում