«Հրապարակ». Նախարար-փոխնախարար տանդեմում լուրջ «կոնկուրենցիա» է եղել. «Խաբարը» շատ արագ «տեղ» են հասցրել
«Հրապարակ» թերթը գրում է.
««Մեզ մանրամասներ են հայտնի դարձել սոցապփոխնախարար Աշոտ Մարգարյանի` աշխատանքից ազատմանն առնչվող: Հիշեցնենք, որ նա Արտեմ Ասատրյանի լուրջ «կոնկուրենտն» էր, փոխնախարար էր նշանակվել՝ ապագայում նախարար նշանակվելու և ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու հեռանկարով:
Պարզվում է՝ բացի նրանից, որ նախարար-փոխնախարար տանդեմում լուրջ «կոնկուրենցիա» է եղել, 28-ամյա երիտասարդ բարեփոխիչն անզգուշություն է ունեցել շրջապատում քանիցս արտահայտվել երկրի ավտորիտար-դիկտատորական լինելու մասին, կարծիք է հայտնել, որ, ըստ ամենայնի, Կարեն Կարապետյանը դուրս կգա ՀՀԿ-ից, և իրենք նոր կուսակցություն կստեղծեն: «Խաբարը» շատ արագ «տեղ» են հասցրել նախագահական, և շաբաթն ուրբաթից շուտ է եկել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում