Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեցՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվիԱՄՆ նոր պատժամիջոցները. հարվածի տակ են հայտնվել Իրանի միջնորդները Թուրքիայում, ԱՄԷ-ում և ՉինաստանումՊուտինն արտահայտվել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինԹույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից«Հատիսի բարձունքում խորհրդանշական 50․000-րդ կամավորի հավաստագիրը հանձնվեց ԱրամոյինԻրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել«Եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն որոշում են ուրիշները». Ասպրամ ԿրպեյանԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել էՎեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետոՎթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկելԻրանի շուրջ պատերազմի հետևանքները կարող են հանգեցնել սննդի սուր պակասի 45 միլիոն մարդու համար. ՄԱԿՋավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. ՌստակյանԻրանը ցանկանում է Օմանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցըԱՊՀ երկրները մտադիր են միասնական մեխանիզմ մշակել տարածաշրջանում կապի ցանցերում խարդախությանը հակազդելու համարԱրցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերիՀայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի մասինԿԸՀ-ն ընդունել է Արամ Սարգսյանի դիմումը՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստանի»Կոլումբիայում նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել. կան մեծ թվով վիրավորներԸնտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետԱրևմտյան դերակատարները, բնականաբար, չեն նկատի իրենց փայփայած ռեժիմի բռնությունները․ ԱբրահամյանՉափազանց հանգիստ եմ այս նոր մտացածին մեղադրանքների մասով․ Վիգեն ՍարգսյանՆրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասինՄերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու իրավունքը. Մետաքսե ՀակոբյանՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն»Արտակարգ դեպք է տեղի ունեցել Անկարայի օդանավակայանումՀունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է. Խաչիկ Գալստյան
Ադրբեջանը «քարտեզագրել է» ՀՀ ընտրատեղամասերը. Գեղամյանի ահազանգը
Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Արամ Սարգսյանը դիմում է տանում ԿԸՀ. «Ուժեղ Հայաստան»–ը կզրկվի՞ գրանցումից. ուղիղՌումինիայի նավահանգստում ռազմածովային անօդաչու թռչող սարք է պայթել«Լրագրողների անձնական հեռախոսներն ի՞նչ կապ կարող են ունենալ քրվարույթի հետ». փաստաբանՔննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ (տեսանյութ)Ազովի ծովում նավերի վրա անօդաչուների հարվածի հետևանքով զոհվել են ադրբեջանցիներՆոր մանրամասներ՝ Արման Սահակյանի գործից. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է տարածել (տեսանյութ)«Երևանի գինու օրերին» փողոցներ փակ կլինենԱրմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել«Եթե Նիկոլին լսենք, պիտի կшխվենք բոլորս, որ երկիրն ազատվի, տա թուրքերին». հարցում ԼոռիումՔվեարկության օրն արգելվում է ընտրատեղամասերի հարակից տարածքներում խմբերով հավաքվելը․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելԻսրայելը զորք է տեղակայել Ադրբեջանի տարածքում. Վարուժան ԳեղամյանԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ումԹրամփը կողմ է Պուտին-Զելենսկի հանդիպմանըՔՊ-ի աջակիցների մեքենան վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ)ՌՈ-ն զինապարտին ծանուցագիր հանձնելու լիազորություն չունի, բանակն էլ փորձադաշտ չէ... բաց նամակ ՊապիկյանինՎարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է կատարել իշխանության յուրացում․ ՔԿ (տեսանյութ)Այսօր կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունըՔաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի. ՆԳ նախարարԿոտայքում բախվել են «Opel»-ն ու «SHACMAN» բեռնատարը. կա վիրավոր
Մամուլ

«ՀԺ». Վիգեն Սարգսյանին «փչացնելու» օպերացիան հաջողությամբ ավարտված է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երբ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի տրցակը թևի տակ Վիգեն Սարգսյանը մտավ ԱԺ, ի սզբանե պարզ էր, որ նա մտնում է մի դաշտ, որտեղից մինչ այդ ոչ ոք «անվնաս» դուրս չէր եկել՝ ո՛չ Վազգեն Սարգսյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը. բոլորը գիտեն, որ բանակից տարկետման իրավունքի ինստիտուտին քայլ անգամ մոտ գնալը հղի է լուրջ վտանգով:

Որովհետև պարզից էլ պարզ էր, որ այդ դրույթի փոփոխությունը առաջին հերթին ոտքի է հանելու հասարակության մի լայն զանգվածի, որ դա ստիպելու է անդրադառնալ շատ գործիչների կենսագրականներին, որ լինելու են անգամ «դոսյեներով» մենամարտեր, այսինքն, փոխադարձ մեղադրանքներ և այսպես շարունակ: Իսկ այդ ամենը ցանկացած քաղաքական գործչի համար մղձավանջ է, քանի որ հայտնի չէ, թե քննարկումներից սեփական հեղինակությանը հասցված ինչպիսի վնասով հնարավոր կլինի դուրս գալ:

Ճիշտ է, Վիգեն Սարգսյանը փորձել էր զինված մոտենալ հարցին՝ տպավորություն ստեղծել, որ ինքը տիրապետում է իրավիճակին, թե ցանկացած հակափաստարկի պատասխանն ունի: Նախարարն անգամ չէր զլացել ու ընդդիմախոսների վերաբերյալ «դոսյեներ» էլ էր արխիվներից հանել: Բայց դա էլ չօգնեց, քանի որ իր կենսագրականից էլ բազմաթիվ դրվագներ հիշեցին, մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե որտեղ ու ինչպես է ծառայել անձամբ Վիգեն Սարգսյանը: Իսկ Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ստատուսներն արդեն վերջին՝ ստուգողական կրակոցներն էին Վիգեն Սարգսյանի հեղինակությանը:

Այս ամենից իշխանական որոշ շրջանակներ, ասում են, շատ գոհ են և երջանիկ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ շրջանակները գտնում են, որ վաղուց արդեն պետք էր պատռել Վիգեն Սարգսյանի՝ կիրթ, բարեհամբույր, ջանասիրաբար աշխատող ու պրոֆեսիոնալի «դիմակը», ու դրա համար առանձնապես ջանքեր էլ չպահանջվեցին՝ նա ինքնուրույն ամեն ինչ արեց:

Մասնավորապես՝ մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ պաշտպանության նախարարի վրիպումները՝ մամուլի հետ շփումներում, երբ արդեն հանրությանը ներկայացավ մեկ այլ Վիգեն Սարգսյան՝ զոռբայի տեսքով, նրա գնահատականներն ու հնչեցրած մեղադրանքները ընդդիմախոսներին, որոնք ստիպեցին իր կենսագրությանն էլ անդրադառնալ՝ իսկական հաճելի անակնկալ էին իրենց համար: Ու հիմա նրանք վայելում են հետևանքները:

Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, երբ ակնկալվում էր, որ կրքերը կհանդարտվեն, Ռուզաննա Խաչատրյանը մի նոր ալիք տվեց Վիգեն Սարգսյանի «փչացման» այս ամբողջ ներկայացմանը: Խաչատրյանի ստատուսները լայնորեն տարածվեցին, նոր մեկնաբանությունների, նոր քննարկումների առիթ դարձան, ու դա եղավ մի այնպիսի «ջանասիրությամբ», որ տպավորություն ստեղծվեց, և ոչ անհիմն, որ Վիգեն Սարգսյանի դեմ կազմակերպված «դավադրություն» կա:

Նման կասկածներ ունեն նաև Վիգեն Սարգսյանի շրջապատում, ովքեր կարծում են, որ այդ ամբողջ աժիոտաժը հենց այնպես չէր: Բայց թե կոնկրետ ո՞ր կողմից են փչում քամիները, նրանք դեռ չեն հասկանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարի շրջապատում կասկածներ կան, որ Վիգեն Սարգսյանի մրցակիցները դիտավորյալ «կրակին յուղ լցրին» և ջանք չխնայեցին, որպեսզի Վիգեն Սարգսյանը վերջնականապես վարկաբեկվի: Ընդ որում՝ այստեղ խոսքը ոչ թե այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ երրորդ կողմերի մասին է, այլ հենց Սարգսյանի կուսակիցների, թիմակիցների, որոնց ընդհանրապես ձեռնտու չէ, որ Սարգսյանը հանդես գա ուժեղի դիրքերից, քանի որ իշխանական հիերարխիայում իրենց մրցակիցն է:

Իշխանական որոշ շրջանակներում նաև չեն բացառում, որ հենց «գերագույն գլխավորն» է «փչացնում» Վիգեն Սարգսյանին, թեև վերջինս համարվում է Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ, ամենանվիրված ու ամենասիրելի կադրերից մեկը: Իհարկե՝ Սերժ Սարգսյանը բազմիցս է ցույց տվել, որ շատ է սիրում Վիգեն Սարգսյանին, բայց որոշակի պրոֆիլակտիկ, «կանխարգելիչ միջոցառումներ», ամեն դեպքում, պետք է իրականացնի նրա նկատմամբ: Հարցն այն է, որ նախ՝ Վիգեն Սարգսյանը մի քանի անգամ բաց տեքստով ասաց, որ ցանկանում է 2018 թվականի ապրիլից հետո էլ շարունակել պաշտոնավարել որպես պաշտպանության նախարար: Գաղտնիք չէ, որ ով Հայաստանում վերահսկում է բանակը, նա ունի ամբողջ երկիրը վերահսկելու լրջագույն լծակներ, ու Վիգեն Սարգսյանը սեփական փորձով, վստահաբար, դա արդեն զգացել ու հասկացել է:

Հետո՝ Վիգեն Սարգսյանը սկսեց ՊՆ-ում կամաց-կամաց ուժեղացնել իր դիրքերը՝ ճնշել այնտեղ իրեն դեմ գնացողներին, և դա որոշակիոեն ստացվեց: Այդ հարցում լրջագույն խոչընդոտներից մեկը Մովսես Հակոբյանն էր, որի հետ հարաբերությունների ընթացքի մասին մամուլը շատ խոսեց: Ու հենց այդ տեսակետից էլ Սերժ Սարգսյանի համար վտանգավոր կարող է լինել, եթե Վիգեն Սարգսյանը շատ ուժեղանա: Ո՞վ իմանա, թե ինչ կլինի վաղը կամ մյուս օրը, վերջիվերջո յուրաքանչյուր քաղաքական գործիչ հոգու խորքում ցանկանում է լինել երկրի թիվ մեկ քաղաքական դեմքը, եթե արդեն մտել է քաղաքականություն:

Ու որքան էլ որ Սերժ Սարգսյանը սիրի, հարգի ու ընդունի Վիգեն Սարգսյանին, որքան էլ Վիգեն Սարգսյանը ապացուցած լինի իր հավատարմությունն ու նվիրվածությունն առաջնորդին, նախապես ապահովագրվելը երբեք ավելորդ չէ՝ վերջիվերջո Վիգեն Սարգսյանը զբաղեցում է կարևորագույն պաշտոն ու արդեն իսկ ղեկավարում է երկրի ուժային գլխավոր կառույցը: Իսկ Սերժ Սարգսյանը սեփական փորձով գիտի, որ Հայաստանում քաղաքական երկրորդ դեմքը հենց նա է, ով ղեկավարում է բանակը: Սեփական փորձից նա այլ դասեր էլ քաղած կլինի, մասնավորապես, թե ինչպես է Պաշտպանության նախարարը հասնում երկրի ղեկավարի աթոռին: Այս առումով Սերժ Սարգսյանին, իհարկե, ընդհանրապես չի խանգարում, որ Վիգեն Սարգսյանը մի թեթև թաթախվի խնդիրների մեջ: Հետագայում ինքը կլուծի խնդիրները, իսկ Վիգեն Սարգսյանը՝ վարկաբեկված հեղինակությամբ, կդառնա էլ ավելի վերահսկելի, և արդեն երբե՛ք չի մտածի շեֆի «գլխից թռնելու» մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում