«Հրապարակ». Վաչե Գաբրիելյանի կինը նշանակվել է ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական. նրա համար բացառություն են արել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կինը՝ ԿԲ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության բաժնի պետ Հասմիկ Ղահրամանյանը, նշանակվել է ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական։ Մեր տեղեկությունը հաստատեց ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը։
Մենք 2 ամիս առաջ գրել էինք, որ ԿԲ վիճակագրության և դրամավարկային քաղաքականության վարչությունները պետք է տեղափոխվեն Դիլիջան, ինչն աշխատակիցների դժգոհությունն էր հարուցել։
Հ․ Ղահրամանյանի համար, որպես նախարարի կնոջ, բացառություն են արել՝ պահել են Երևանում, նրա ղեկավարած բաժինը լուծարել, իսկ բոլոր նրանց՝ մոտ 20 հոգու, որոնք հրաժարվում են Դիլիջան տեղափոխվել, մինչև Ամանոր ժամանակ են տվել՝ կա՛մ տեղափոխվում եք, կա՛մ ազատվում եք աշխատանքից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում