«Ժողովուրդ». Սպարտակ Մելիքյանը լծվել է իր հին աշխատանքին. նա Գեղարքունիքում զբաղված է խարդավանքներ հյուսելով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանը սնանկանալուց, պատգամավորական մանդատին հրաժեշտ տալուց հետո տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն եւ փորձում էր իր կյանքի հետագա ընթացքը դասավորել այլ երկրում:
Սակայն մերթ ընդ մերթ կրկնվող «հայրենասիրական» նկրտումները նրան կրկին Հայաստան են բերել: Նա կրկին լծվել է իր հին աշխատանքին՝ Գեղարքունիքի մարզում զբաղված է խարդավանքներ հյուսելով:
«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ այն մասին, որ նա շարունակում է տեղաբնակների և Ղարաբաղյան պատերազմի տարիներից Գեղարքունիքի մարզում բնակեցվածների միջև սեպ խրել: Նա այս անգամ ևս խառնվել է ՏԻՄ ընտրություններին: Մասնավորապես նա ակտիվ է Գեղամասարի միավորված համայնքի ընտրություններում և պաշտպանում է թեկնածու Հակոբ Ավետյանի շահերը, սակայն իրականում ինտրիգներ հրահրելով՝ արհեստական միտինգներ է կազմակերպում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում