Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Ժամանակ». ՀՅԴ-ն գրոհում է Կարեն Կարապետյանին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայ հեղափոխական դաշնակցությունը նախօրեին ուշագրավ տեղեկություն է տարածել Բյուրոյի և Հայաստանի ԳՄ համատեղ նիստի և ընդունված որոշման մասին՝ ներկայացնելով Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տեսակետների շարադրանքը երկրում առկա իրավիճակի վերաբերյալ: Ի մի բերելով դրանք, դրանցում տեղ գտած ուշագրավ արձանագրումները՝ հիմք կա եզրակացնելու, որ Բյուրոյի և ԳՄ համատեղ նիստով ու որոշումով Դաշնակցությունը բավականին նուրբ դժգոհություն է հայտնում կառավարության գործունեության արդյունավետությունից:

Այլ կերպ ասած՝ համատեղ նիստն ու որոշումը հեղափոխական կուսակցության դիվանագիտական ակնարկն է վարչապետին: Օրինակ՝ ՀՅԴ-ն արձանագրում է, որ չնայած կարևոր են բարեփոխումները, սակայն արդյունավետությունը, բյուրոկրատական որոշումների կայացման պարզեցումը մնում են առաջնային խնդիր: ՀՅԴ-ն արձանագրում է նաև. «Երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռևս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել, թեև առկա են որոշ դրական տեղաշարժեր և արդյունքներ: Առանցքային են մնում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հարցերը՝ տեղի ունեցող թանկացումների, գործազրկության բարձր մակարդակի, արտագաղթի պայամաններում: Անհրաժեշտ է հաշվի առնել սոցիալական հետևանքները՝ նվազեցնելով դրանց հավանական բացասական ազդեցությունն անապահով խավերի նկատմամբ»:

Այդ կապակցությամբ Դաշնակցությունը հորդորում է իր նախարարներին առաջնորդվել սոցիալական խնդիրների լուծման և սոցիալական արդարության հաստատման գիտակցումով՝ կարծես նրբորեն ակնարկելով, որ կառավարությունն ամբողջությամբ, իբրև հավաքական կառույց, այդ ուղենիշերով չէ, որ առաջնորդվում է: Եվ իհարկե՝ ամենաուշագրավը եզրահանգումն ու համատեղ նիստի որոշումն է, որ ՀՅԴ-ն քաղաքական համաձայնության շրջանակում առաջնորդվելու է նախաձեռնողականության և ինքնուրույնության գործելաոճով: Ընդհանուր առմամբ, Դաշնակցությունն, իհարկե, կողմ ըլլալով դեմ ըլլալու իր ավանդական գործելաոճի մեջ է, որ դավանում է արդեն մի քանի տարի, իշխանության հետ մերթ միավորվելու, մերթ բաժանվելու վայրիվերումներով, սակայն ինքնին հատկանշական է, որ Դաշնակցությունը հենց այժմ է որոշել հնչեցնել զանգը, և հարց է առաջանում, թե ում կամ ինչի համար է այն ղողանջում: Չէ՞ որ առջևում չկա ընտրական գործընթաց, հետևաբար՝ ՀՅԴ-ն, թերևս, կարիք չունի հանրության վրա աշխատել և ցույց տալ, որ ինքն էլ գոհ չէ կառավարության գործունեության արդյունքից՝ այդպիսով ընտրական քվե հավաքելու ակնկալիքով:

Միևնույն ժամանակ, կոալիցիոն համաձայնագրով ՀՅԴ-ն 2018-ին վարչապետ առաջադրելու, այսպես ասած, իրավունքը թողել է ՀՀԿ-ին, ըստ այդմ՝ այստեղ էլ կարծես թե ամեն ինչ պարզ է: Բայց պարզ է, թերևս, միայն առաջին հայացքից, որովհետև Սերժ Սարգսյանի քաղաքական պլանների անորոշությունը սկսել է ինչ-որ առումով նյարդայնացնել նաև Դաշնակցությանը, հատկապես, երբ տեղի են ունենում ներիշխանական կամ ներհամակարգային խաչաձև բախումներ ու գրոհներ: Համենայնդեպս, Դաշնակցությունը կարծես թե որոշում է հիշեցնել իր մասին՝ այդ խաչաձև զարգացումների հորձանուտում չմոռացվելու համար: Մյուս կողմից, իհարկե, չի բացառվում, որ ՀՅԴ-ին ոչ միայն չեն մոռացել, այլ եկել է այն ժամը կամ պահը, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը, ունենալով խորհրդարանական բացարձակ մեծամասնություն, որոշել է կիսել իշխանությունը ՀՅԴ հետ, և ինչին այդքան դեմ էին արտահայտվում թե՛ նախորդ վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը, թե՛ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը: Թե՛ Աբրահամյանը, թե՛ հետո նաև Կարապետյանը հիանալի են հասկանում, որ ՀՀԿ-ՀՅԴ կամ Սերժ Սարգսյան-ՀՅԴ կոալիցիաները հակավարչապետական կոալիցիաներ էին, և ներկայումս ՀՅԴ հնչեցրած զանգն արդեն ղողանջում է Կարեն Կարապետյանի համար:

Ի՞նչ է ենթադրում նախաձեռնողականության և ինքնուրույնության մասին ՀՅԴ հայտարարությունը, ինչպե՞ս է այն արտահայտվելու, եթե կոնկրետ ՀՅԴ նախարարները կառավարության մաս են և գործնականում պարտավոր են ենթարկվել կառավարության ծրագրին ու կառավարության ղեկավարին, այսինքն՝ վարչապետին: Այդ համատեքստում նախաձեռնողականության և ինքնուրույնության մասին հայտարարությունն այլ բան չէ, քան ՀՅԴ հայտարարությունը այն մասին, որ կուսակցությունը, հետևաբար՝ նաև նրա նախարարները, այլևս չեն ենթարկվում վարչապետին:

2018-ին ընդառաջ՝ Կարեն Կարապետյանն այդպիսով հայտնվում է երկու գրոհի արանքում, մի կողմից՝ դրսից, «Ծառուկյան» դաշինքը իր հռետորաբանության կոշտացմամբ և նաև տոնավաճառների աշխատակիցների բողոքի ցույցով, մյուս կողմից, այսինքն՝ ներսից, ՀՅԴ-ն, ըստ էության, անհնազանդության մասին հայտարարությամբ, ինչպիսին հանդիսանում է քաղաքական համաձայնության մեջ նախաձեռնողական և ինքնուրույն գործելաոճի մասին որոշումը:

Այստեղ, ի դեպ, կա բավականին ուշագրավ նրբերանգ՝ նախաձեռնողականություն և ինքնուրույնություն քաղաքական համաձայնության մեջ: Այլ կերպ ասած՝ տողատակում ՀՅԴ-ն չի էլ թաքցնում մեսիջը, որ, ըստ էության, գործադիրի, կառավարության դեմ դե ֆակտո անհնազանդությունը Սերժ Սարգսյանի հետ քաղաքական համաձայնության շրջանակում է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում