«Հրապարակ». Ծառուկյանը փոխել է հանդիպման վայրը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը փոխել է կուսակիցների հետ հանդիպելու վայրը․ նախկինում «կանյաչնիում» հավաքվելու փոխարեն «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ իրենց հավաքույթներն անցկացնում են կուսակցապետին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում։
Ընդ որում՝ ոչ միշտ է, որ թիմակիցների հետ զրույցն ընթանում է ճաշի սեղանի շուրջ, ինչպես առաջներում էր։ «Գործնական հանդիպումների համար նախատեսված դահլիճներ կան, ավելի հարմարավետ ու աչքից հեռու»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում