ԱՎԾ. ՀՀ-ում շաքարավազի արտադրությունը նվազել է, իսկ աղի արտադրություն՝ աճել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 10,8%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 21 118.1 տոննա:
Համեմատության համար նշենք, որ 2016 թ. նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 19 052.4 տոննա աղ:
Ինչ վերաբերում է շաքարավազի արտադրությանը, ապա Հայաստանում 10.1%-ով նվազել է շաքարավազի արտադրության ծավալը. եթե 2016թ-ի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 54 119.0 տոննա շաքարավազ, ապա 2017 թ. նույն ժամանակահատվածում՝ 48 630.0 տոննա:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նաև ծխախոտի արտադրության ծավալների վերաբերյալ տեղեկություններ: Ըստ այդմ՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 15.1%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել 16 մլն 066.7 հազար հատ սիգարետ, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ 18 մլն 496.6 հազար հատ:
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 14.3%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: