Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Մշակույթ

«Բոլորս մանկությունից ենք գալիս». հանդիպում, որ սպասված էր (լուսանկարներ)

«Նարեկացի» արվեստի միությունը, վերսկսելով «Արվեստանոց» ուսուցողական ծրագիրը, սիրով հյուրընկալել էր բազմաթիվ փոքրիկների և պատանիների: Այս անգամ հանդիպման հյուրերն էին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը և ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը, մարդիկ, ովքեր իրենց ուժերի սահմանում փորձում են աշխարհն ավելի բարի դարձնել…

hrant tokhatyan narek harutyunyan

nam2

Հանդիպումը կրում էր «Մանկություն» խորագիրը, որը ջերմ հանդիպման և զրույցի վերածվեց: Հյուրերը հիշեցին իրենց մանկության ամենահետաքրքիր, կարևոր, տխուր և ուրախ պատմությունները:

hrant tokhatyan2

-Իմ մանկության ամենակարևոր հանդիպումը եղել է Լեոնիդ Ենգիբարյանի հետ: Իմ երազանքն էր դառնալ ծաղրածու, և այն րոպեները, որ ես անցկացրի նրա հետ, ինձ մեծ ներուժ տվեցին, և այնպիսի տպավորություններով հրաժեշտ տվեցի նրան, որ ամբողջ կյանքում չեմ մոռանա…,-իր հիշողություններով կիսվեց Հրանտ Թոխատյանը, իսկ Արմինե Հովհաննիսյանը պատմեց, թե ինչքա՜ն շատ է ցանկացել դպրոց գնալ, ինչպես է օգնել հայ դասընկերներին ԱՄՆ-ում, ովքեր անգլերեն չեն իմացել և չարաճճի են եղել, ինչպես է եկել այն մտքին, որ պետք է օգնի մարդկանց…

hrant tokhatyan

Երեխաները լսում էին ու պատրաստվում զրույցին: Մինչ զրույցի մեկնարկը, Նարեկ Հարությունյանը պատմեց Հայաստան առաջին անգամ ժամանելու, ինչպես նաև իր առաջին տպավորությունների մասին.

narek harutyunyannam4

–Երբ առաջին անգամ եկա Հայաստան և բակ իջա, որ վերջապես խաղամ իմ հայրենակից տղաների հետ, ինձ ասեցին, որ պետք է կռվեմ տղաներից մեկի հետ ու, եթե նրան հաղթեմ, նոր կկարողանամ խաղալ իրենց հետ: Ես համաձայնեցի պայմանին ու տեսա, որ պետք է կռվեմ ինձնից ֆիզիկապես մեծ տղայի հետ, բայց ցանկությունս այնքան մեծ էր, որ հաղթեցի և խաղացի նրանց հետ: Ես ուզում եմ ասել, որ կարևորը ցանկությունն է, և ձեր մոտ ամեն ինչ կստացվի…

nam1

Վերջում սկսվեց զրույց քննարկում, որի ընթացքում ներկաները հնչեցրին հարցեր, ստացան պատասխաններ, լավ խորհուրդներ ու դրական տպավորություններ, իսկ փոքրիկների աչքերը փայլում էին…