Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Քաղաքականություն

Երբ համընկնում են իշխանության և ընդդիմության շահերը…

Երբ 1990-ական թվականներից սկսվեց փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացը, ով հնարավոր է ձեռք բերեց առավելապես լեռնային գետերի լավագույն հատվածներում ՀԷԿ-երի համար հատվածներ: ՀԷԿ-երի գործունեության ոլորտը մի հարթակ է, որտեղ թե′ փոփոխվող ընդդիմության, թե′ անփոփոխ իշխանության շահերը համընկնում են. իշխանությունը և ընդդիմությունը համագործակցում են ՀԷԿ-երի ոլորտում:

Ի դեպ, Բնապահպանության նախարարությունը մտադիր է առաջիկայում արգելել Հայաստանի 22 գետի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Պատճառը ՀԷԿ-երի կողմից գետերին հասցված էկոլոգիական վնասներն են:

Նշենք, որ այս գաղափարը միանշանակ չի ընդունվել, և Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին կոչ են արել՝ նախ քանդել իր սեփական ՀԷԿ-ը, որը կառուցված է Սիսիանի Սարավան գյուղով անցնող Դարբ գետի վրա, որին ի պատասխան նախարարը նշել է, որ ինքը ՀԷԿ չունի:

ՀԷԿ-եր ունեն Սերժ Սարգսյանի եղբայրներ Լևոն և Սաշիկ Սարգսյանները, ՀՀ նախագահի խորհրդական Արամ Ղարիբյանը, Վայոց ձորի մարզում 6 փոքր ՀէԿ ունի Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, 3 ՀԷԿ՝ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսփյանը, երկու ՀԷԿ՝ Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը: ՀԷԿ-եր ունեն նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, Սամվել Կարապետյանը, պատգամավոր Մուշեղ Պետոյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը և այլն, և այլն:

Կան բարձրաստիճան քաղաքական գործիչների անուններ, ովքեր ևս ՀԷԿ-եր ունեն, սակայն նրանց անունը խնամքով է թաքցվում, սակայն հենց Դաշնակցությունից ՀԷԿ-երի սեփականատերերի անունները հանրությանը հայտնի են՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյան, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան:

Պարզվում է՝ քաղաքական գործիչների տարաձայնությունները ՀԷԿ-երի ոլորտում համահարթվում են. այստեղ և′ շահույթ կա, և′ հավասարություն: Իսկ թե ինչպես է Արծվիկ Մինասյանն իրագործելու 22 գետերի վրա ՀԷԿ-երի կառուցման արգելքը՝ ապագան ցույց կտա:

Հիշեցնենք, որ հենց ՀԷԿ-երն են, որ նպաստել են ՀՀ-ում էկոլոգիական աղետին, ջրային ռեսուրսների կրճատմանը, կանաչ տարածքների նվազմանը և դրանում հավասարապես և′ իշխանության, և′  ընդդիմության մեղքերը հավասար են:

NEWSPRESS.am