«Հատիսի բարձունքում խորհրդանշական 50․000-րդ կամավորի հավաստագիրը հանձնվեց ԱրամոյինԻրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել«Եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն որոշում են ուրիշները». Ասպրամ ԿրպեյանԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել էՎեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետոՎթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկելԻրանի շուրջ պատերազմի հետևանքները կարող են հանգեցնել սննդի սուր պակասի 45 միլիոն մարդու համար. ՄԱԿՋավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. ՌստակյանԻրանը ցանկանում է Օմանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցըԱՊՀ երկրները մտադիր են միասնական մեխանիզմ մշակել տարածաշրջանում կապի ցանցերում խարդախությանը հակազդելու համարԱրցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերիՀայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի մասինԿԸՀ-ն ընդունել է Արամ Սարգսյանի դիմումը՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստանի»Կոլումբիայում նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել. կան մեծ թվով վիրավորներԸնտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետԱրևմտյան դերակատարները, բնականաբար, չեն նկատի իրենց փայփայած ռեժիմի բռնությունները․ ԱբրահամյանՉափազանց հանգիստ եմ այս նոր մտացածին մեղադրանքների մասով․ Վիգեն ՍարգսյանՆրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասինՄերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու իրավունքը. Մետաքսե ՀակոբյանՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն»Արտակարգ դեպք է տեղի ունեցել Անկարայի օդանավակայանումՀունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է. Խաչիկ Գալստյան
Ադրբեջանը «քարտեզագրել է» ՀՀ ընտրատեղամասերը. Գեղամյանի ահազանգը
Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Արամ Սարգսյանը դիմում է տանում ԿԸՀ. «Ուժեղ Հայաստան»–ը կզրկվի՞ գրանցումից. ուղիղՌումինիայի նավահանգստում ռազմածովային անօդաչու թռչող սարք է պայթել«Լրագրողների անձնական հեռախոսներն ի՞նչ կապ կարող են ունենալ քրվարույթի հետ». փաստաբանՔննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ (տեսանյութ)Ազովի ծովում նավերի վրա անօդաչուների հարվածի հետևանքով զոհվել են ադրբեջանցիներՆոր մանրամասներ՝ Արման Սահակյանի գործից. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է տարածել (տեսանյութ)«Երևանի գինու օրերին» փողոցներ փակ կլինենԱրմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել«Եթե Նիկոլին լսենք, պիտի կшխվենք բոլորս, որ երկիրն ազատվի, տա թուրքերին». հարցում ԼոռիումՔվեարկության օրն արգելվում է ընտրատեղամասերի հարակից տարածքներում խմբերով հավաքվելը․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելԻսրայելը զորք է տեղակայել Ադրբեջանի տարածքում. Վարուժան ԳեղամյանԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ումԹրամփը կողմ է Պուտին-Զելենսկի հանդիպմանըՔՊ-ի աջակիցների մեքենան վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ)ՌՈ-ն զինապարտին ծանուցագիր հանձնելու լիազորություն չունի, բանակն էլ փորձադաշտ չէ... բաց նամակ ՊապիկյանինՎարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է կատարել իշխանության յուրացում․ ՔԿ (տեսանյութ)Այսօր կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունըՔաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի. ՆԳ նախարարԿոտայքում բախվել են «Opel»-ն ու «SHACMAN» բեռնատարը. կա վիրավորՄի՛ վախեցեք, Դուք նույնպես արժանի եք փոփոխությունների. Սամվել Կարապետյանը՝ պետական աշխատողներին (տեսանյութ)Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. ՊետդեպԿոչ ենք անում քվեարկել 5 քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունԹիմում այժմ քննարկում ենք, թե որն է կուսակցությանը մրցապայքարից հանելու շեմը. Իոաննիսյանը քննարկում է «Ուժեղ Հայաստանին» մրցապայքարից հանելու հարցըԺողովուրդը ուրախ է, որ տեսավ ընդդիմության համագործակցություն, միասին փակելու ենք այս խայտառակ էջը. Արման Թաթոյան (տեսանյութ)
Սպորտ

Ձմեռային օլիպիական խաղերում Հայաստանը կարող է ունենալ 3-7 մասնակից

Յուրաքանչյուր օլիմպիական խաղերից հետո մարզիկները սկսում են պատրաստվել հաջորդ Խաղերին։ Պատրաստվում են տարիներով, բայց մասնակցելու հնարավորություն ունենում չորս տարին մեկ անգամ։

Հարավային Կորեայում 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնում է 98 օր։ Մի քանի հազար մարզիկ Փհենչհան-2018-ում կպայքարի յոթ մարզաձեւի 15 մրցաձեւում՝ գեղասահք, կյորլինգ, դահուկային սպորտ, բիաթլոն, հոկեյ, բոբսլեյ, սահնակային սպորտ: Հայաստանն այս յոթ մարզաձեւերից ներկայացուցիչ կարող է ունենալ միայն երկուսում՝ դահուկասպորտ եւ գեղասահք։

Որքանով են հնարավոր մերոնց ուղեգրերն ու քանիսը կարող են լինել:

Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը գրեթե ապահովել է մասնակցությունն օլիմպիական խաղերում։ Այս պահին նա վարկանիշային աղյուսակում 299-րդն է, իսկ ուղեգիր ստանալու համար Սերգեյը պետք է լինի 300 լավագույնների շարքում։ Նա իր վարկանիշով օլիմպիական խաղերի դուռը բացում է նաեւ թիմակիցների համար։

Միքայել Միքայելյանին մի քանի քայլ է բաժանում Փհենչհան-2018-ից։ Նրա միավորները պետք է լինեն 100-ից պակաս, առավելագույնը՝ 99: Այժմ Միքայելն ունի 105 միավոր։

Ներկայիս 115 միավորով վարկանիշին մոտ է նաեւ Թադեւոս Պողոսյանը։

Դահուկավազքի կանանց հավաքականի համար ունենք «սպիտակ քարտի» ակնկալիք՝ մեկ մարզիկի մասնակցության թույլտվություն։ Հնարավոր է նաեւ մեկ ուղեգիր՝ լեռնադահուկային սպորտում։

Փհենչհան-2018-ում մասնակցությունը հաստատելու համար հայ դահուկորդների տրամադրության տակ մի քանի վարկանիշային մրցաշարեր կան։ Հունվարի 22-ին Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիան կհայտարարի, թե որ մարզիկներն են նվաճել ուղեգրեր։

Գեղասահքում գործերն ավելի բարդ են։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում հայ գեղասահորդներին չհաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել։ Գերմանիայում կայացած վերջին վարկանիշային մրցաշարից հետո Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը նշեց, որ հայ մարզիկներին պարզապես չթողեցին օլիմպիական խաղեր։

Մենասահորդ Անաստասիա Գալուստյանը եւ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգն առաջին պահեստային են համարվում։ Նրանք կկարողանան հանդես գալ Փհենչհան-2018-ում, եթե ուղեգիր ունեցողներից մեկն այս կամ այն պատճառով չկարողանա մասնակցել։ Սա այն դեպքն է, երբ կարող ենք «ուրախանալ» ուրիշի անհաջողությունով:

Այսպիսով, 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը կարող է ունենալ 3-ից 7 մասնակից։