Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«ՀԺ». Ապրիլյան պատերազմի վիրավոր Ռոլանդին Գերմանիայում բուժվելու համար պակասում է 15 հազար եվրո

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ապրիլյան պատերազմում վիրավորված Ռոլանդ Սահակյանն ու նրա հարազատները հույս ունեն, որ բարի մարդկանց շնորհիվ կհանգանակվի ևս 15 հազար եվրո, ու երիտասարդը հնարավորություն կունենա մեկնել Գերմանիա՝ վերականգնողական բուժում ստանալու: Ռոլանդ Սահակյանի առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերն ուղարկվել են Բոննի կլինիկա, որտեղից դրական պատասխան ու հրավեր է ստացվել: «Այնտեղից պատասխանել են, որ ոտքի կանգնելու շանսեր ունեմ: Ինչքա՞ն պետք է սայլակի վրա մնամ: Ես էլ պետք է ոտքի կանգնեմ, որ կարողանամ օգնել իմ ընտանիքին»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Գերմանիայում վերականգնողական բուժման կուրսի և անհրաժեշտ այլ ծախսերի համար, ըստ Ռոլանդ Սահակյանի, անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 55 հազար եվրո: 40 հազարն արդեն հանգանակվել է: Ռոլանդն ասաց, որ պետությունից աջակցություն ստանալու համար չեն դիմել: Դրա կարիքը, թերևս չկար էլ, որովհետև մինչև այժմ ապրիլյան պատերազմում վիրավորվածներին Գերմանիա տեղափոխելու վերաբերյալ համապատասխան հանձնաժողովը միայն բացասական եզրակացություն է տվել: Հայտարարվում էր, որ Հայաստանում նրանց բուժօգնություն տրամադրելու հնարավորությունները չեն սպառվել: Ռոլանդը պետության աջակցությամբ բուժվելու նպատակով մեկ անգամ՝ մոտ մեկ ամսով, տեղափոխվել է Մոսկվա: Երիտասարդն ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներից ամենաերկարն էր մնացել զինվորական հոսպիտալում: Նա ստացել էր ողնաշարի ու նաև ներքին օրգանների բազմաթիվ վնասվածքներ: Ենթարկվել է 12 վիրահատության: Այժմ վերականգնողական բուժում է ստանում «Միքայելյան» հիվանդանոցում՝ մինչև որ կլինի Հայաստանում կառուցվող վերականգնողական կենտրոնի բացումը: Ռոլանդ Սահակյանն Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: Սեփական միջոցներով որդուն բուժման ուղարկելու հնարավորություն նրա ընտանիքը չունի:

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Ռոլանդ Սահակյանի անունով բացվել են հաշվեհամարներ.

16046053681800 ՀՀ ԴՐԱՄ;

16046053681801 ԱՄՆ ԴՈԼԱՐ;

16046053681802 ԵՎՐՈ;

16046053681803 ՌԴ ՌՈՒԲԼԻ;

SWIFT: ARMJAM22:

Ռոլանդի հեռախոսահամարն է՝ +37493 414 542, հայրիկի՝ Սահակյան Քաջիկի հեռախոսահամարն է՝ +37493 595 634»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում