Վիրավոր զինծառայողները վերակենդանացման բաժանմունքում են
Արցախում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Ստեփանակերտի հոսպիտալ:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում հոսպիտալի ընդունարանի հերթապահ բուժքույրը պատասխանեց, որ այս պահին երկու զինվորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրա փոխանցմամբ՝ զինծառայողներից մեկին այս պահին վիրահատում են, իսկ մյուսի վիճակը մասին տեղեկություններ չհաղորդեց:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացել է 1997թ. ծնված Հրանտ Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: