Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Քաղաքականություն

ՀՀԿ-ի խայտառակ պարտությունը Շիրակի մարզում

Նոյեմբերի 5-ին Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում նաև Շիրակի մարզի խոշորացված համայնքներում, անցկացվեցին համայնքապետերի ընտրություններ… Շիրակի մարզում տեղի ունեցան երեք համայնքների՝ Ախուրյանի (միավորում է 8 գյուղ), Մարմաշենի (միավորում է 15 գյուղ) և Անիի (միավորում է 17 գյուղ) համայնքապետերի ընտրություններ… Ընտրությունների արդյունքները բավականին տհաճ են ՀՀԿ-ի համար, քանի որ մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարի կողմից ՄԻԱԿ սատարվող թեկնածու՝ Մարմաշենի համայնքապետի թեկնածու, Քեթիի նախկին գյուղապետ Թորգոմ Սահակյանը պարտություն կրեց…

Այդ խոշորացված համայնքում, որը միավորում է 15 գյուղ, որոնցից Մարմաշեն, Մայիսյան, Շիրակ, Վահրամաբերդ համայնքները Գյումրիի արվարձանային և բավական մեծ բնակչություն ունեցող գյուղեր են, հաղթանակ է տարել ՀՅԴ-ի ներկայացուցիչ, գործարար Կարեն Արշակյանը, ով ստացել է 1463 ձայն… ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված Թորգոմ Սահակյանը ստացել է 1289 ձայն…

Խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավար ընտրված Արծրունի Իգիթյանի (ստացել է 1464 ձայն) և Անիի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված Արտակ Գևորգյանի (ստացել է 3909 ձայն) հաղթանակի մեջ ՀՀԿ մարզային կառույցը ՈՉ ՄԻ լումա չունի… Ախուրյանի պարագայում ՀՀԿ-ն, չունենալով հարմար թեկնածու, ստիպված եղավ պաշտոնապես պաշտպանել Ախուրյանը գրեթե քառորդ դար ղեվարարած ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանին, իսկ Անիում հաղթանակ տարած Արտակ Գևորգյանին էլ ՀՀԿ մարզային կառույցը հնարավորինս «խանգարում» էր՝ ծածուկ պաշտպանելով թեկնածուներից մեկին… Արտակ Գևորգային հիմնականում սատարել է նրա քավորը՝ ԱԺ պատգամավոր, «հնաբնակ» ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը:

Շիրակի մարզում նոյեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն հաղթեց ՀՀԿ-ին:

Հ.Գ. Տարօրինակն այն է, որ Մարմաշեն համայնքը միավորող 15 գյուղերի նախկին ղեկավարները գրեթե բոլորը ՀՀԿ-ական էին, սակայն մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի կողմից պաշտպանված թեկնածուն, որի համար վերջինս քաղաքական գովազդում էլ էր նկարահանվել, պարտություն է կրում…

Հարց է ծագում. համալսարանի աշխատանքներն անտեսած ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն ո՞ւմ է հերթական անգամ մեղավոր դարձնելու իր անհաջողության համար՝ լծվելով իր սիրելի «դավադրությունների տեսություն» նախասիրությանը՝ ո՞վ է կանգնած այս ամենի թիկունքին…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: