Արարատի գործող քաղաքապետին 168 մարդ է դեմ քվեարկել. նա վերընտրվել է
Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի ընտրություններում գործող քաղաքապետ, միակ թեկնածու Հայկ Հայկյանը վերընտրվել է:
Այս քաղաքում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 13 326, որոնցից ընտրությանը մասնակցել է 4 239 մարդ:
Գործող քաղաքապետին կողմ է քվեարկել 3 985 ընտրող, դեմ՝ 168-ը: Անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 86, անճշտություններ չեն եղել: