Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Տեսանյութ

Էս խրենը թող գյուղնախարարն ու վարչապետն ուտեն-զխկտվեն. փողոցային առևտրական (տեսանյութ)

Փողոցային առևտրի խնդիրն առևույթ է թվում լուծված. իրականում այս հարցը շարունակում է մնալ օրակարգում:

Սա, իհարկե, կարելի էր ակնկալել, քանի որ փողոցային առևտուրը վերացնելուց առաջ, սովորաբար, նախ պետք է լուծել այդ առևտրով զբաղվողների հարցը: Սակայն քաղաքապետ Մարգարյանին ամենևին էլ չի մտահոգել այդ մարդկանց խնդիրը. կարևորը, որ իր ղեկավարած քաղաքն առերևույթ գեղեցիկ ու աչք շոյող լինի:

Այլ կերպ ասած՝ այն, որ մաքրված փողոցներն իսկապես աչք են շոյում, միանշանակ է, սակայն քաղաքագլխի կողմից հաշվի չի առնվել, որ գոյություն ունի նաև սոցիալական խնդիր: Ապահովված քաղաքապետը հազիվ թե կարողանա հասկանալ, որ իրենց այգում մի երկու տանձ, խնձոր կամ էլ, օրինակ, ծովաբողկ (ժախուկ, խրեն) աճեցնողները չեն կարող դրանց կրկնակի գինը վճարել ու կանգնել ոչ թե փողոցում, այլ իր կողմից ստեղծված քաղաքակիրթ կոչվող վայրերում:

NEWSPRESS.am-ի թղթակիցը պատահականորեն ականատես եղավ միջադեպի, երբ ոստիկանները հավաքում էին փողոցային առևտրով զբաղվող տղամարդու փոքրիկ տոպրակները, որոնցից յուրաքանչյուրի մեջ մի քանի ծովաբողկ կար, մի քանի սերկևիլ ու երկու կապ ավելուկ:

Ոստիկաններն, ինչ խոսք, «վերևներից» իրենց հրամայվածն էին կատարում, սակայն մարդկային գործոնն այդ պահին բացակայում էր, հատկապես երբ տեսանք, որ մի քանի քայլ նրանից այն կողմ դարձյալ փողոցային առևտրով զբաղվողներ կային, սակայն, ինչպես մեզ ասացին, ոստիկանների հետ նրանք իրենց հարցերը լուծել էին: Թե ինչ ճանապարհով՝ իրենց է հայտնի:

Իսկ մեր «հերոսը» նկատեց, որ որտեղ էլ եղել է, «օրգանի աշխատողները մարդ են կերել» ու նեղացրել իրեն:

«Ի՞նչ է, ես իրավունք չունե՞մ իմ այգում աճեցրած մի էս երկու խրենը կանգնեմ, վաճառեմ»,-վրդովված ասած տղամարդը, ով մի քիչ գինովցած էր, և հենց այդ հանգամանքն էլ շահարկում էին ոստիկանները:

«Էս ի՞նչ խուլիգանություն ա, սա օրե՞նք ա»,-ասաց վրդովված տղամարդն ու ավելացրեց,-«Էս խրենը թող գյուղնախարարն ու վարչապետն ուտեն -զխկտվեն»:

Թեև չի բացառվում նաև, որ նա մի բաժակ «կոնծել» էր զուտ այն պատճառով, որ այսօր դատարկաձեռն է գնալու տուն:

Հարկ է նկատել նաև, որ մինչ մեր նկարահանումները, տարածքում մի քանի «բերետավորներ» կային, ովքեր էլ հենց փորձում էին իրականացնել քաղաքապետի որոշումն ու իրենց վերադասի հրահանգը, սակայն մեր տեսախցիկի երևալու հետ՝ նրանք անհետացան:

Սա էլ մեր տեսախցիկի «կախարդական զորության» արդյունքը: