Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Աննախադեպ գումար. ՊԵԿ-ն ավելի քան 8,5 մլրդ դրամ ԱԱՀ-ի գումար է վերադարձրել տնտեսվարողներին

Պետական եկամուտների կոմիտեն մեկ ամսում աննախադեպ՝ ավելի քան 8,5 մլրդ դրամ, ԱԱՀ-ի գումար է վերադարձրել տնտեսվարողներին: Այս մասին հայտնել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը:

Նա տեղեկացրել է, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գերավճարների ուսումնասիրությունների արդյունքներով 8,5 մլրդ դրամից ավելի ԱԱՀ-ի գումարը 47 հարկ վճարողի է վերադարձվել միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում, այն դեպքում, երբ 2016թ. նույն ամսում 5,1 մլրդ դրամ էր վերադարձվել 19 հարկ վճարողի: Այսինքն՝ այս տարվա հոկտեմբերին վերադարձված ԱԱՀ-ի գումարն աճել է 66%-ով, իսկ այն ստացած տնտեսվարողների թիվը՝ 147%-ով: «Քանի որ հայտերի ուսումնասիրությունն ու գումարի վերադարձն իրականացվում է անհամեմատ սեղմ ժամկետում, տնտեսվարողների շրջանում վստահություն է ձևավորել գործընթացի նկատմամբ: Անգամ շատ են դեպքերը, երբ մի քանի տարվա վաղեմությամբ գործարքների համար ԱԱՀ գումարների վերադարձի դիմում են ներկայացնում»,- ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նկատել է Արման Միրզոյանը:

Տարեսկզբից մինչև հոկտեմբեր 171 hարկ վճարողի վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 49,2 մլրդ դրամից ավելի գումար, որն, ի դեպ, ավելի քան 1 մլրդ դրամով գերազանցում է ողջ 2016թ. ցուցանիշը: Իսկ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշը 2016թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատելու դեպքում՝ այս տարի վերադարձված ԱԱՀ գումարի աճը կազմում է 27%: Մասնավորապես՝ 2016թ. 10 ամսում 38,7 մլրդ դրամ է վերադարձվել 107 հարկ վճարողի, մինչդեռ 2017թ. 10,5 միլիարդով ավելի գումար է վերադարձվել 64-ով կամ 60%-ով ավելի տնտեսվարողի:

«Զգալիորեն՝ ավելի քան մեկ ամսով, կրճատվել է նաև ԱԱՀ-ի գումարների ստացման միջին սպասելաժամանակը, որը պայմանավորող գործոններից է մինչև 20 մլն դրամի չափով գումար պարունակող հայտերի հիման վրա վերադարձների իրականացման պարզեցված ընթացակարգը: Բացի այդ, ՊԵԿ-ը լրացուցիչ ջանքեր է գործադրել՝ իրականացվող ուսումնասիրությունների և վերադարձների գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով»,-ընդգծել է Արման Միրզոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում՝ մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի ուսումնասիրության կամ ստուգման՝ ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում:

ԱԱՀ-ի արագ վերադարձը, ըստ Արման Միրզոյանի, բիզնեսին հնարավորություն է տալիս ժամանակ խնայել, շրջանառու միջոցներ ունենալ՝ դրանք ուղղելով նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը, ինչը հանգեցնում է տնտեսական ակտիվության ավելացմանը. «Գործընթացը տնտեսվարողների ներդրումային ակտիվության բարձրացման լրացուցիչ խթան է: Պետության հետ հաստատված կառուցողական գործընկերությունը բիզնեսին զերծ է պահում ֆինանսավորման այլ աղբյուր փնտրելուց, մասնավորապես՝ վարկ վերցնելուց»:

Հոլանդական վարդերի աճեցմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության գլխավոր հաշվապահ Տիգրան Բեգլարյանի դիտարկմամբ, իրենց ընկերությանը կարճ ժամանակում վերադարձված ԱԱՀ գումարը կարողացել են ուղղել փաթեթավորման սարքավորումների ձեռքբերմանն ու ջերմատան արդիականացմանը. «Տնտեսվարողների զգալի մասը վարկային մեծ պարտավորություններ ունի, իսկ ԱԱՀ գումարի կազմակերպված և արագ վերադարձն ազատ շրջանառու միջոց է տալիս, որը կարողանում ենք նպատակային օգտագործել»: Գործընթացի առավելությունը նկատել է նաև կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերության գլխավոր հաշվապահ Վարսիկ Նազարյան. «ԱԱՀ գումարի վերադարձի շնորհիվ այս տարի գյուղացիներին պարտավորություն չունենք: Մինչև 20 մլն դրամի հայտ ներկայացնելուց հետո ԱԱՀ-ի գումարն ստացել ենք ընդամենը 3-4 օրում, իսկ 140 մլն դրամը՝ 15 օրում»: