Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանի վերջին խոսքը

Օրերս մամուլում տեղեկություն կար այն մասին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիվանդանոցում է. նրան տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ բուժանձնակազմին և հիվանդներին տարհանել էին՝ զրկելով նրանց նախկին վարչապետ տեսնելու հաճույքից:

Իհարկե, տարատեսակ մեկնաբանություններ եղան, թե ի վերջո, ի՞նչ է պատահել Հովիկ Աբրահամյանին, նա հիվա՞նդ է կամ ի՞նչ հիվանդություն ունի:

Եվ որպեսզի նրա հիվանդության վերաբերյալ խոսակցությունները հեռուն չգնան կամ չփորփրեն, թե այդ ինչ հիվանդությամբ է տառապում նախկին վարչապետը, նա բոլորովին հանկարծակի հայտնվեց Արցախում, որտեղ այցելել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանին, միասին լուսանկարվել:

Թվում է՝ անմեղ լուսանկար է ՀՀ նախկին վարչապետի և Արցախի հանրապետության ներկայիս նախագահի և վարչապետի մասնակցությամբ, սակայն հարցը միայն լուսանակարը չէ: Այն ուղերձ է քաղաքական հանրությանը, Հովիկ Աբրահամյանին բարիք չկամեցողներին, նրա անկման շուրջ պսակ հյուսողներին, որ առնվազն 2018 թվականին Հովիկ Աբրահամյանը կրկին ձիու վրա է լինելու, և այդ թողտվությունը նրան տվել է հենց Սերժ Սարգսյանը:

Ինչո՞ւ: Որովհետև առանց ՀՀ նախագահի գիտության Արցախի նախագահը և վարչապետը չէին լուսանկարվի Հովիկ Աբրահամյանի հետ: Դա պարզապես լուսանկար չէր, այլ մարտահրավեր, մեսիջ՝ ուղղված նախ Աբրահամյանին բարիք չկամեցողներին, քաղաքական հակառակորդներին և հանրությանը, եթե իհարկե հանրությանն այժմ հուզում է Հովիկ Աբրահամյան քաղաքական ֆիգուրը:

Այն խոսակցությունները, թե Աբրահամյանը շնորհազրկված է, որ նա այլևս Սերժ Սարգսյանին պետք չէ, կամ նրա աստղն արդեն մարել է, պարզապես խոսակցություններ են. մեկ լուսանակարն ավելի խոսուն է, քան հարյուրավոր տարբեր խոսակցություններ, որտեղ ճշմարտության հատիկները մանրադիտակով պետք է փնտրել՝ այնքան որ կեղծիքն ու շինծու հորինվածքը շատ են:

Խոսակցություններ են պտտվում, որ 2018 թվականից հետո Հովիկ Աբրահամյանը լինելու է վարչապետի տեղակալներից մեկը, և Բակո Սահակյանի և Արա Հարությունյանի հետ վերջին լուսանկարն այս խոսակցությունների ճշմարտանման հատիկներից է. այժմ Աբրահամյանը պահ է մտել, մինչև փոխվարչապետական թռիչքը: Նա կարծես դժգոհ չէ, կարող էր ավելի վատ լինել:

Իհարկե, չի բացառվում նաև, որ Հովիկ Աբրահամյանը հիվանդանոցում է, և այս լուսանկարը պարզապես հանրության համար է՝ կրկին նույն նպատակի համար, վերջնաարդյունքը, սակայն, նույնն է. սպասենք Հովիկ Աբրահամյանին նաև 2018-ին:

NEWSPRESS.am