Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Արխիվ

Անդրիաս Ղուկասյանի ձերբակալությունը հանդիսանում է քաղաքական հետապնդում. Թարխանյանի հայտարարությունը

2013 թ. ՀՀ նախագահի թեկնածու և «Ռադիո Հայ» լրատվամիջոցի Տնօրենների Խորհրդի նախագահ Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Սկսած 2013 թ՝ այն պահից, երբ Անդրիաս Ղուկասյանն առաջադրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում և երկրում իշխանության հանդեպ ձևավորված մենաշնորհին մարտահրավեր նետեց, սկսվեցին մեր ընտանիքի համակարգված հետապնդումները, իսկ 2016 թ հուլիսին իմ ամուսնուն ապօրինի ձերբակալեցին կեղծ մեղադրանքով և արդեն 15 ամիս է, ինչ պահում են կալանքի տակ։ Այդ ողջ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները համոզում էին միջազգային հանրությանը, իրավապահ կազմակերպություններին և Հայաստանի հասարակությանը, որ Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահելը չի հանդիսանում քաղաքական ընդդիմախոսի հետապնդում, այլ պայմանավորված է կատարված հանցագործությունների ծանրակշիռ ապացույցներով։

2017 թ. օգոստոսի մեկին մեկնարկեց Անդրիաս Ղուկասյանի հանդեպ դատավարությունը, որին Հատուկ Քննչական կոմիտեն ներկայացրեց անցյալ տարվա ընթացքում հավաքած, ամուսնուս մեղավորության, այսպես կոչված, ապացույցները։ Արդեն իսկ քննության վերջին և դատավարության նախապատրաստման փուլերում, երբ հասանելի դարձան մեղադրող կողմի ապացույցները, ակնհայտ դարձան Անդրիաս Ղուկասյանի գործում աղաղակող իրավախախտումները, փաստերի նենգափոխումը և մանիպուլյացիան։

Փաստաբանները և Անդրիաս Ղուկասյանը դատախազին և դատարանին ներկայացրել են 35-ից ավել միջնորդություն, սակայն դրանք բոլորը մերժվել են, ինչով և խախտվել է մեղադրյալի գործուն պաշտպանության հիմնարար իրավունքը։ Արդեն 3 ամիս ընթացող դատավարության ապոթեոզը հանդիսացան մեղադրանքի գլխավոր վկա Գնունի շուկայի պահակ, երկու անգամ դատված, պարանոյիդալ շիզոֆրենիա ախտորոշմամբ հոգեբուժական հաստատությունում հարկադիր բուժում ստացած Գեղամ Զելիմխանի Սահակյանի ցուցմունքները, որոնց վրա էին հենվում Հայաստանի իշխանությունները։

Հարցաքննության առաջին իսկ րոպեից Սահակյանը կեղծ ցուցմունքներ էր տալիս, այդ թվում այնպիսի տարրական հարցերում, ինչպիսիք են ստացած կրթությունը, դատվածությունների առկայությունը, հոգեբուժարանում բուժվելու փաստը և այլն։

Արդեն այդ փուլում դատավորը և դատախազը դրսևորեցին վկայի անթաքույց քողարկում՝ այդպիսով խախտելով արդար դատավարության հիմնարար սկզբունքը։ Մեղադրողի կողմի գլխավոր վկայի հարցաքննության ընթացքում պարզվեց, որ նա արդեն երեք տարի է չի ստանում համապատասխան մասնագիտական բուժում, և այդուհանդերձ հենց իր ցուցմունքներն ընկած են ողջ դատավարության հիմքում։ Հարցաքննության ընթացքում Սահակյանը շփոթում էր մանրամասները և տալիս էր հակասական ցուցմունքներ։ Հոկտեմբերի 31-ի դատական նիստը բացահայտեց Անդրիաս Ղուկասյանի դեմ առաջադրված մեղադրանքի չհիմնավորված և անհեթեթ լինելը և ամբողջապես զրոյացրեց Հայաստանի իշխանությունների պնդումն առ այն, որ իրենք ունեն հիմնավորված ապացույցներ Անդրիասին կալանքի տակ պահելու համար։

Սույն դատական նիստը կասկածների տեղիք չթողեց, որ Անդրիաս Ղուկասյանի ձերբակալությունը հանդիսանում է քաղաքական հետապնդում և կանխամտածված կերպով ընդդիմախոսի մեկուսացում՝ Հայաստանի իշխանության քաղաքականության հանդեպ քաղաքացիական դիմադրությունը և ընդդիմությունը թուլացնելու նպատակով։

21-րդ դարում, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը ճանաչում է մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների առաջնայնությունը, Հայաստանի իշխանությունները չեն խորշում մանիպուլյացիայից և փաստերի նենգափոխումից, այդ թվում նաև միջազգային հարաբերություններում, սեփական քաղաքացիների և ընդհանրապես հանրության իրավունքների և ազատությունների ոտնահարման նպատակով։

Այսօր մեզ բոլորիս հարկավոր է միավորել քաղաքացիական հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների, մտավորականության ջանքերը Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, բարձրացնելով միջազգային հանրության առջև սեփական քաղաքացիների իրավունքները կոպտորեն ոտնահարող բոլոր մակարդակների ղեկավարների պատասխանատվության հարցը, ընդհուպ մինչև անհատական պատժամիջոցների կիրառում։

06.11.2017»: