Պատմության ամենաուժգին ու ավերիչ երկրաշարժերը․ մաս 3
1976 – Գվատեմալա, ավելի քան 20 000 մարդ է զոհվել, մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի։
1976 – հուլիսի 28 – Տյանշան, հյուսիսարևելյան Չինաստան, Տյանշանի երկրաշարժ (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) – ավելի քան 655 000 մարդ է զոհվել։
1981 – Սիցիլիա, ավերածություններ բազմաթիվ բնակավայրերում, սկսել է գործել Էթնա հրաբուխը։
1985 – Մեխիկո, Մեքսիկա (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) – ավելի քան 7 500 մարդ է զոհվել։
1988 դեկտեմբերի 7 – Սպիտակի երկրաշարժ (6.9 բալ)։ Հայաստան, ավերվել են Սպիտակ, Գյումրի քաղաքները և բազմաթիվ գյուղեր, 25000 մարդ է զոհվել, նույնքան մարդ ստացել է խեղումներ։
1995 մայիսի 28 – Նեֆտեգորսկ, Հյուսիս-արևելյան Սախալին (7.5 բալ) 1841 մարդ է զոհվել։
2008- Սիչուանի երկրաշարժը: Երկրաշարժ կենտրոնական Չինաստանում, զոհվել է մոտ 70000 մարդ։
2010 հունվարի 12 – Հայիթիի երկրաշարժ , Պորտ-օ-Պրենս (7.0 բալ)։ 2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ, մարդկային զոհերի ստույգ քանակը դեռ հայտնի չէր։
2011 մարտի 11 – Ճապոնիայի երկրաշարժ, Հոնսյու կղզում (9.1 բալ) ավելի քան 15,854 մարդ է զոհվել։