Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Ժամանակ». Հետաքրքիր զարգացումներ. «Ծառուկյան» դաշինքի և Հովիկ Աբրահամյանի որոնումները

«Ժամանակ» թերթը գրում է.

«2018 թվականի բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ընթացքում «Ծառուկյան» դաշինքը սկսեց աստիճանաբար բավական նկատելիորեն դիրքավորվել ավելի ու ավելի սուր քննադատության և ընդդիմախոսության դիրքերում: Պետք է ենթադրել, որ այդ սրությունն առավել ընդգծված կդրսևորվի, երբ բյուջեն քննարկվի արդեն լիագումար նիստերի ընթացքում:

Նոր կառավարության ձևավորումից հետո, նաև խորհրդարանի ընտրության շրջանում Գագիկ Ծառուկյանն ու նրա դաշինքը կառավարության հանդեպ գտնվում էին հարաբերական լոյալության տիրույթում: Վերջին ամիսներին նկատելի է, որ լոյալությունը խախտվում է: Մի կողմից՝ իհարկե, այդ հանգամանքը կարող է ունենալ պարզ, տրամաբանական բացատրություն՝ կառավարության գործունեության արդյունքը այլևս ակնառու է դարձնում, որ հաջողության սպասումով տրված ամենատրամաբանական քարտ-բլանշն անգամ ենթակա է սպառման:

Մյուս կողմից՝ ակնհայտ էր նաև, որ սպառման վտանգի առաջ էր «Ծառուկյան» դաշինքն ինքնին, այն իմաստով, որ դաշինքն այլևս ժամանակ էր սպառում՝ իր քաղաքական հեռանկարի կամ ապագայի մասին մտածելու ժամանակը:

Բանն այն է, որ ըստ էության 2017 թվականի ընտրությանն ընդառաջ Գագիկ Ծառուկյանի ներքո հապճեպ ձևավորված դաշինքն իր այդ տեսքով գործնականում պիտանի չէ երկրորդ անգամ խորհրդարանի ընտրության համար կենսունակ կամ մրցունակ լինելու: Մյուս կողմից՝ իհարկե, բավական դժվար է պատկերացնել կամ հասկանալ, թե դաշինքը մրցունակության համար հատկապես ինչպիսի՞ տրանսֆորմացիայի պետք է ենթարկվի, որպեսզի հավակնի որևէ կերպ 2022-ի խորհրդարանի ընտրությանը մասնակցելու և քաղաքական արևի տակ տեղը պահելու համար:

Տեսականորեն պետք չէ բացառել, իհարկե, որ թե՛ Ծառուկյանին, թե՛ նաև իշխող մեծամասնությանը անհրաժեշտ չեն լինի Ծառուկյանի մասնակցությունը քաղաքական, ընտրական գործընթացին, վակուումը փակելու կամ անվտանգության բուֆերի նրա դերակատարումը: Սակայն, դատելով իրադարձությունների զարգացման տրամաբանությունից, գործնականում դա քիչ հավանական հեռանկար է: Մյուս կողմից՝ իշխանության ներսում առկա անորոշությունը «Ծառուկյան» դաշինքի համար բավական բարդ է դարձնում տրանսֆորմացիայի, այսպես ասած, բովանդակային ուղենիշների ընտրությունը: Այլ կերպ ասած՝ ինչպիսի՞ առաջնահերթություն պետք է դիտարկի դաշինքը, ի՞նչ թիրախային կետեր պետք է դիտարկի՝ կենսունակ, մրցունակ և միաժամանակ նաև ներքին ու արտաքին քաղաքական պրոցեսներում, այսպես ասած, պահանջված մնալու համար:

Այդ իրավիճակում նվազագույն մեկնարկային անելիքը կառավարության հանդեպ, այսպես ասած, ընդգծված ընդդիմադիր կարգավիճակի կամ դիրքորոշման դրսևորումն է՝ որպես առաջին քայլ, ինչն, իհարկե, անհրաժեշտ է, սակայն ամենևին ոչ բավարար:

Մյուս կողմից՝ այստեղ իհարկե հետաքրքիր է այն հանգամանքը, որ «Ծառուկյան» դաշինքի այս տրանսֆորմացիային զուգահեռ՝ հետաքրքիր զարգացում է տեղի ունենում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգավիճակում, որը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե Բակո Սահակյանի հրավերով եղել է Արցախում, այցելել Ծիծեռնավանք: Թե ի՞նչ կարող է նշանակել այդ հրավերն ու այցը՝ դժվար է ասել: Համենայնդեպս, հատկանշական է, որ Աբրահամյանը, այսպես ասած, հրապարակայնացնում է այդ այցը՝ լավ պատկերացնելով, որ այն կտա բավականին տարբեր վերլուծությունների և դիտարկումների ինֆորմացիոն առիթ: Հազիվ թե այդ հանգամանքը չպատկերացներ նաև Բակո Սահակյանը, որը երևի թե զուտ Հովիկ Աբրահամյանին այդ հնարավորությունը տալու համար հազիվ թե ստանձներ «մեխանիկական հրավիրողի» դեր:

Ակնհայտ է, որ տրանսֆորմացիոն և դերային փնտրտուքի մեջ է նաև Աբրահամյանը, և այդ իրավիճակում թերևս ծագում է հետաքրքիր հարց՝ այդ փնտրտուքի մեջ կարո՞ղ են ինչ-որ պահի իրար գտնել Աբրահամյանն ու «Ծառուկյան» դաշինքը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում