«Հրապարակ». Վարչապետ կլինի այն անձը, ով կունենա ՌԴ-ի դաբրոն և չի ունենա Արևմուտքի վետոն
«Հրապարակ» թերթը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ.
-ԶԼՄ-ներում, քաղաքագիտական շրջանակներում պարբերաբար շրջանառվում է այն հարցը, թե ով է նոր սահմանադրությամբ 2018թ․ լինելու ՀՀ վարչապետը, ինչ դերակատարում է ունենալու Սերժ Սարգսյանն իշխանության բուրգում։
-Հասարակությանն այդ հարցերի հետ ոչ մի առնչություն չունի, որովհետև այդ հարցը չի լուծվում երկրի ներսում, այլ լուծվելու է երկրից դուրս։ Վարչապետ կլինի այն անձը, որը կունենա ՌԴ-ի դաբրոն և չի ունենա Արևմուտքի վետոն։ Շատ կարևոր է, թե ով է լինելու վարչապետը, որովհետև նրանից է կախված լինելու լճացումից դուրս գալը։
Եթե լինի այն մարդը, որը երկար տարիներ կառավարել է երկիրը և հասցրել այս վիճակին, ապա ոչ մի լավ հեռանկար չենք կարող սպասել։ Իսկ այս պահի դրությամբ Հայաստանի իշխանության մակարդակն այնքան ցածր է, որ Ռուսաստանն է շատ հարցեր որոշում։ Նաև Արևմուտքի կշիռն է մեծ, քանի որ նրա տնտեսական աջակցությամբ է Հայաստանի տնտեսությունը շնչում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում