Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Արխիվ

Հո դատախազություն չկա՞, որ պարզաբանում տանք. «Վեոլիա ջուր» ընկերությունը կադրային ջարդ է սկսել

Լուսանկարը՝ Iravaban.net-ի

«Վեոլիա ջուր» ընկերության Լոռու մարզային տեղամասի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել: Ընկերությունը կադրային ջարդ է սկսել:

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր»-ը 25 աշխատակցից պահանջել էր ատեստավորում անցնել: Նրանցից 19-ը հրաժարվել էին ատեստավորումից՝ համարելով այն անօրինական պահանջ։ Դրա պատճառով նրանք ստացել էին նկատողություն: NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ վերջիններիս սպառնացել են նույնիսկ ազատել աշխատանքից:

Աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել՝ հույս ունենալով, որ այդ միջոցով կարող են վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները և զերծ կմնան աշխատանքից զրկվելու վտանգից:

Բանն այն է, որ ընկերությունն արդեն 5 աշխատակցի ազատել է աշխատանքից: Այժմ թե՛ աշխատանքից ազատվածները, թե՛ նկատողություն ստացած աշխատողները դիմել են դատարան: Մեզ հետ զրույցում աշխատողները նկատեցին, որ մայիս ամսին արդեն իսկ անցել են ատեստավորում և այժմ կրկնակի ատեստավորումը համարում են անօրինական:

Աշխատողները մտավախություն ունեն, որ հնարավոր է բոլորին նույն սկզբունքով ազատեն աշխատանքից:
Դատական գործի ընթացքին ու հնարավոր զարգացումներին ծանոթանալու համար փորձեցինք խոսել աշխատողների շահերը պաշտպանող փաստաբան Հակոբ Ճարոյանի հետ, սակայն բաժանորդի հետ կապ հաստատել չհաջողվեց:

NEWSPRESS.am-ը խնդրի շուրջ փորձեց նաև որոշ պարզաբանումներ ստանալ «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանից, սակայն նա հորդորեց սպասել մինչև առավոտ:

«Խնդրում ենք ձեզ՝ մինչև առավոտ համբերել, մենք հիմա պարզաբանում ենք կատարվածը, ովքեր հետաքրքված են այս խնդրով, մեր հետագա գործողություններն ու անելիքները կներկայացնենք»,-ասաց նա և հավելեց. «Հո դատախազություն չկա մեր առջև կանգնած, որ պարզաբանումներ տանք, դա մեր անելիքն է, պարզապես որոշ լրատվամիջոցներ սխալ մեկնաբանություններ են անում, դրա համար վաղն ամեն ինչ կներկայացնենք»:

Մուրադ Սարգսյանի դիտարկմամբ՝ խնդիրն այն չէ, ինչպես ներկայացվում է. «Լավ է, որ մարդիկ դատի են տվել և փորձել պաշտպանել իրենց իրավունքները, եթե ուզում են օրենքով ղեկավարվել, ուրեմն մենք դեմ չենք դրան, դա իրենց գործն է, բայց մենք էլ մեր անելիքներն ունենք և պետք է ուսումնասիրություններ անեք՝ կապված խնդրի հետ»,-ասաց նա, չցանկանալով մեկնաբանել, թե արդյոք օրինակա՞ն է կրկնակի ատեստավորման հետ կապված պահանջը:

«Խնդրում եմ, թող մնա, վաղը կպատասխանեմ, վաղը կեսօրին, այո՛»,– ասաց ընկերության մամուլի խոսնակը: