Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Քաղաքականություն

Ի՞նչ է ուզում Կարեն Կարապետյանը

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ երկնքից ընկավ քաղաքապետարանի գլխին, հանրությունը սպասում էր նոր զարգացումների, փոփոխությունների ի վերջո, սակայն ի՞նչ արեց: Մարզաբնակները նրան հիշում են ամեն անգամ, երբ Երևանի կենտրոն գնալու փոխարեն գնում են արվարձաններ և երկրորդ տրանսպորտից օգտվելով՝ հասնում կենտրոն: Դրանից երթևեկությունը հաստատ չի բարելավվել, ոչ էլ մարզային տրանսպորտի գինն է փոխվել, եթե հաշվի առնենք, որ ճանապարհը կրճատվել էր: Ներկայիս վարչապետի նախկին քաղաքապետությունից մնաց «դրայվը»:

Երբ Կարեն Կարապետյանը դարձյալ ընկավ՝ այս անգամ վարչապետական աթոռին, էլի կային սպասելիքներ ամենահամառների շրջանում, որոնք սպասում էին որոշ փոփոխությունների՝ ոչ մեծամասշտաբ, այլ պարզապես:

Պարզվեց՝ ներկայիս վարչապետի հիմնական խնդիրը նրա PR-ն է և վերջ, նա ավելի հավակնոտ է, քան կարելի էր պատկերացնել. այն գործարար ու վճռական անձը, որին սպասում էին, պարզվեց՝ սեփական անձի գովազդատուն է:

Կառավարության տարբեր օղակներում, անգամ մամուլում, ի հայտ են գալիս փոքրիկ տեղեկույթներ, որ վարչապետի խոսքն ամեն տեղ չէ, որ անցնում է, նրա հանձնարարությունները ոչ միշտ են կատարվում, կատարվելուց էլ մատների արանքով են նայում գործերին:

Չմոռանանք, որ Doing Buisness-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը «պատկառելի» հետընթաց է ապրել հենց Կարեն Կարապետյանի վարչապետության տարվա ընթացքում:

Ի դեպ, վարչապետն առանձնապես աչքի չի ընկնում բարեկրթությամբ՝ ինչպես առաջին հայացքից թվում է. արդեն գաղտնիք չէ, որ վարչապետը և բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «չհարաբերությունների» մեջ են, և անգամ վարչապետը նրան չի բարևում:

Կառավարության նիստերին Արծվիկ Մինասյանը բնապահպանական խնդիրներին անդրադառնալիս մի քանի անգամ առարկել է վարչապետին, և հին խնդիրներ էլ կան այս երկու ֆիգուների կյանքում: Արդյունքում վարչապետը պարզապես խռով-խռով է խաղում իր կաբինետի անդամի հետ: Թեև Արծվիկ Մինասյանը դաշնակցական է, սակայն դա չի նշանակում, որ ՀՀԿ վարչապետը չպետք է խոսի դաշնակցական նախարարի հետ. ի վերջո կառավարություն է, ոչ թե մանկապարտեզ:

Այս ամենն ինչ-որ ավարտ կունենա 2018 թվականին, և թե այս անգամ ո՞ւր է ընկնելու Կարեն Կարապետյանը, դեռևս հայտնի չէ. շրջանառվում է մի քանի տեղեկություն, սակայն հստակ կարծես ոչինչ չկա:

Նախնական տեղեկությունն այն է, որ Կարեն Կարապետյանն ու Հովիկ Աբրահամյանը լինելու են վարչապետի տեղակալները, իսկ վարչապետ, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը:

Սակայն հարց է, թե արդյոք Կարեն Կարապետյանը ցանկանո՞ւմ էր կամ է լինել վարչապետի տեղակալ, քանի որ դրախտից ընկնել դժոխք և ընդամենը ձեռքին ունենալ դժոխքի բանալիներ… երևի ավելի մեծ ակնկալիք ուներ, սակայն Կարեն Կարապետյանի համար խաղողը դեռևս խակ է:

NEWSPRESS.am