«Ժողովուրդ». YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր. Ո՞րն է պատճառը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր: Նրանցից շատերը ոչ միայն չեն կարողանում վերականգնել իրենց էջերը, այլև, ոմանց բնորոշմամբ, չգիտեն` ինչն է արգելափակման պատճառը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսակետ է հայտնել, որ սա կարող է լինել այդ անձանց յութուբյան էջերի գործարկման ժամանակ օգտագործված խարդախ մեթոդների հետևանք, երբ փորձել են դիտումներ և հավանություններ հավաքել: «YouTube-ն արգելում է դրանք: Հնարավոր է նաև, որ YouTube-ն ավելի է լրջացրել մոտեցումները: Բացի այդ` շատերը գումար վաստակելու համար օգտագործում են միջնորդ գովազդային հարթակներ: Նման խոշորագույն հարթակներից մեկը օրեր առաջ փակվեց: Միգուցե այնտե՞ղ էլ կար խնդիր: Բայց սա ընդամենը վարկած է»,-նշել է մեդիափորձագետը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում