«Ժողովուրդ». Պուտինը ԼՂ-ի տարածքների վերաբերյալ Ադրբեջանի առաջ 3 պայման է դրել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն նշել է, թե իր ունեցած տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման նախաշեմին առանց նախապայմանների ԼՂ-ի շրջակա 5 շրջաններ ազատելու համար Ադրբեջանի առաջ երեք պայման է դրել։
«Առաջին պայմանը Ադրբեջանի անդամակցությունն է ԵԱՏՄ-ին։ Երկրորդը՝ Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Երրորդը՝ ԼՂ-ում պիտի տեղակայվեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերը։ Սրանք շատ բարդ պայմաններ են։ Առաջինը կարող ենք կատարել որոշ բացառություններով, սակայն մյուս երկուսը հակասում են Ադրբեջանի ազգային անվտանգությանը»,-նշել է Շահինօղլուն»։
Մանրամասները՝ թերթի այս համարում