«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանն ընդդեմ ՊԵԿ-ի. գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի և պետական եկամուտների կոմիտեի դատական վեճը մնացել է օդից կախված։ Հուլիսի 26-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը Պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնի անվավեր ճանաչել հունիսի 6-ին ընկերության դեմ կայացրած վարչական ակտը։
Նշենք, որ այդ ժամանակահատվածում ՊԵԿ-ը տուգանել Է «Քեթրին Գրուպին», և ամենայն հավանականությամբ, տուգանքը մեծ է եղել, ինչը ընկերությունը չի ցանկանում վճարել և դիմել է դատարան։ Այս գործը նախագահող դատավորը Արման Թովմասյանն էր, սակայն ամիսներ անց իրավիճակ է փոխվում։ «Ժողովուրդ» oրաթերթը պարզեց, որ գործով ՝ նախնական դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավորը նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր։ Իսկ թե ով կքննի ՊԵԿ-ի և Աժ պատգամավորի միջև առաջացած քաշքշուկների գործը, մնում է օդից կախված»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում