Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Քաղաքականություն

Սիսիանի քաղաքապետին այլևս ոչինչ նզովքից չի փրկի

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանն իր համայնքի խնդիրները լուծելու փոխարեն զբաղված է «քաղաքական առևտրով» և «ռազբորկաներով»: Այս «բիզնեսը» նրան օգնում է ապահովել իր եկամուտների կայուն աճը, մնալ անփոխարինելի քաղաքապետի պաշտոնում ու վայելել իր աշխատողների «սերը»՝ թեկուզև առևտրի ու ճնշման մթնոլորտում:

Հիշեցման կարգով նկատենք, որ Արթուր Սարգսյանն այն քաղաքապետն է, ում ծննդյան տոնին նրա աշխատողները զոմբիների էին վերածվել: Նրանք հագել էին իրենց շեֆի պատկերով վերնաշապիկներ ու հենց աշխատավայրում կազմակերպել իսկական «փարթի»:

Տհաճ էր, իհարկե, նայել, թե ինչպես էին վարչական աշխատողները, որոնցից մի քանիսը նույնիսկ ավելի տարիքով էին քաղաքապետից, վերածվել ստրուկների ու ինչպես էին փորձում աստվածացնել իրենց տիրոջը: Ավելորդ չենք համարում նկատել, որ շեֆին քծնելը և թեկուզ նրա համապատասխան վայրը մտնելը ցանկացած մարդու իրավունքն է, կամ գոնե մարդու այն տեսակի, որը հարգանք չունի ինքն իր հանդեպ ու սիրում է ինքն իրեն ստորացնել, բայց գոնե լավ կլինի, այդ մասին աշխարհին իմաց չտալ ու չխայտառակվել:

Մյուս կողմից էլ, ինչպես երևում է, մարդկանց իր առաջ նսեմացնելն ու նրանց իրենց ծառայեցնելն Արթուր Սարգսյանի կյանքի բովանդակությունն է, որից նա բավականություն է ստանում:

Շրջանառվող որոշ լուրերի համաձայն՝ նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում «հաղթած» քաղաքապետ Սարգսյանը մնացել է իր պաշտոնում՝ ընտակաշառքների ու մարդկանց ստորացնելու շնորհիվ: Նախընտրական և բուն ընտրական շրջանի մասին մոտավոր պատկերացում կազմելու համար պետք է նշենք, որ Սիսիանում, ընդհանուր առմամբ, ընտրողների թիվը 23 213 է, ընտրություններին մասնակցել է 12 637 մարդ, որոնցից 10 457 ընտրող քվեարկել է Արթուր Սարգսյանի օգտին:

Տարածված այլ լուրերի համաձայն՝ Արթուր Սարգսյանը, նախընտրական շրջանում, սպառնացել է պատժել միավորվող համայնքների ղեկավարներին, եթե իր մրցակցի հանդիպումներին իրենց համայնքներում մարդ հավաքվի։ Մասնավորապես՝ քաղաքապետը սպառնացել է ընտրություններից հետո գործեր հարուցել «դավաճանների» նկատմամբ։

Իր ապահովության համար, որոշ աղբյուրներրի համաձայն, ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Սարգսյանը դրսից գողականների է հրավիրել և ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանին ստիպել դուրս գալ պայքարից: Այդ է պատճառը, որ սիսիանցիների գրեթե կեսը չի մասնակցել ընտրություններին ու չի ցանկացել դառնալ Սարգսյանի հպատակը:

Չենք քննարկում հանցագործությունների, «ռազբորկաների» մասին լուրեն ու աղմկահարույց դեպքերը, որոնց հետ սիսիանցիները կապում են Արթուր Սարգսյանի անունը: Այլ պարզապես մատնանշում ենք այն, ինչի ականատեսն ենք:

Թեկուզ միայն այն, որ տարեց ու երկու ոտքից հաշմանդամ մարդկանց հանրապետական թեկնածուն ստիպել է բերել տեղամաս ու քվեարկել իր օգտին, արդեն իսկ ստվերում է նրա՝ առանց այն էլ անփառունակ կենսագրությունը: Ու այդքանից հետո, եթե նա փորձի ոչ միայն իր դիմանկարը, այլև անունը ոսկե տառերով դաջել տա մարդկանց հագուստներին, ապա դրանից նրա կեղտոտված կենսագրությունը չի մաքրվի:

Քաղաքապետն իր անվանը շունչ ու փայլ տալու համար վկայակոչում է նաև մեծերի խոսքերը: Նա հայտարարել է, թե իբր Համո Սահյանն իրեն գնահատել է որպես խելացի, հնարամիտ ու հեռանկարային: Ավելի լավ կլիներ՝ քաղաքապետն իր անմաքուր կենսագրությամբ չպղծեր հայ մեծերի անունը:

Նրան այլևս ոչինչ նզովքից չի փրկի:

Արմինե Մկրտումյան