Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Արխիվ

Պայքարում են օլիգարխների տղաների իրավունքների համար

Ուսանողները պայքարում են տարկետման իրավունքի համար: Դա նրանց իրավունքն է, սակայն ովքե՞ր են օգտվում տարկետման իրավունքից, ովքե՞ր են հետո դառնում ասպիրանտականներ ու գիտնականներ:

Այս մասին այնքան շատ է խոսվել, որ արդեն ձանձրալի է. տարկետման, այն է՝ անվճար համակարգում մեծամասամբ սովորում են կա′մ հեռախոսազանգով, կա′մ անպատմելի բարձր բալերով ընդունված ուսանողները, որոնց գլխին, ինչպես ասում են, երկու կոպեկի խելք չկա:

Իսկ ինչպե՞ս: Այդպես:

Միլիոնատեր հայրիկները կամ քեռիները վճարում են բուհ ընդունվելուց և, հատկապես տղաները, անգիտությունից հասնում են գիտության բարձունքներին՝ ստանալով 20-ական բալեր գրեթե բոլոր առարկներից: Իհարկե, անգամ արտագրել չեն կարողանում, դա էլ են նրանց փոխարեն անում: Պատմում են, որ մի օլիգարխի տղային երեք անգամ արտագրել են տվել քննության տեքստը, որ գոնե անսխալ արտագրի, այդ էլ չի կարողացել:

ՀՀ վարչապետերից մեկին տղան պարզապես աստղիկներ է նկարել ընդունելության քննության ժամանակ և միանգամից ընդունվել է երկու բուհ:

Եվ ահա այս ոսկե երիտասարդությունը խոստանում է վաղը ձևավորել հայրենի էլիտան. եթե նախկին «դոկտորները» քիչ թե շատ կրթված էին, ապա նորաթուխ դոկտորները հնաթուխ հայրիկի բալաներն են, որոնց գլխին էն գլխից «կոպեկի խելք չի եղել»:

Եվ ահա նման երևույթների հանրագումարը բերել է նրան, որ Հայաստանի ոչ մի բուհ աշխարհի լավագույն բուհերի ցանկում չկա, էլ չխոսենք բուհերի կոռուպցիոն այլ երևույթների մասին՝ զանգով գնահատական դնելուն, փողով դիպլոմային ստանալուն և այլն:

Իսկ գիտական ներո՞ւժը. ահա այս շերտը ՀՀ-ն վաղուց է կորցրել՝ իր շարքերում ունենալով դոկտորներ, որոնք դոկտոր չեն, պրոֆեսորներ, որոնք պրոֆեսոր չեն և այսպես շարունակ. ՀՀ կրթական համակարգը հանրության արտացոլանքն է, որտեղ մեծամասամբ աշխատանք են գտնում ծանոթով, ընդունվում են փողով, ավարտում՝ առանց բագաժի:

Կրթական համակարգն այսպես առաջ շարժվելով դրական փոփոխություն չի ունենալու, որը կապահովի վաղվա գիտելիքահեն տնտեսություն: Ոլորտում շարժիչ ուժը նվիրյալներն են, որոնք, բացի ՏՏ ոլորտից, այլ ոլորտներում աշխատում են կոպեկներով:

Ինչ վերաբերում է տարկետմանը, ապա ուսանողներն այժմ պայքարում են հիմնականում օլիգարխների տղաների համար, երևի թե արժե. պատկերացնո՞ւմ եք, թե նրանք իրենց «յաշիկներով» ինչեր են անելու սահմանին: Լավ կլինի տանը մնան, միևնույն է՝ վնասից բացի նրանք օգուտ չեն տալու:

Ի դեպ, նշենք, որ, սովորաբար, Հայաստանում ակցիաներն ինչ-որ մեկի կողմից ուղղորդված են լինում. մեր երկրում մոռացել են ինքնաբուխ հավաքների կամ ակցիաների մասին:

Ակնհայտ է, որ այս ակցիայի հետևում մարդիկ են կանգնած, որոնք ուսանողների ձեռքով կրակից շագանակներ են փորձում հանել: Երբ ուսանողներն իրոք կապստամբեն՝ փողոցներում տեղ ու դադար չի լինի, իսկ այսպես մի քանի հոգով խոսում են ողջ ուսանողության փոխարեն: Ակնհայտ է, որ այդ «ինչ-որ մեկի» ազդեցությունը մի խումբ ուսանողների վրա է միայն՝ չեն կարողացել համաուսանողնական հավաք կազմակերպել. մնում է պարզել, թե ում է ձեռնատու նման իրավիճակը:

NEWSPRESS.am