Արտակարգ դեպք՝ Կոմիտասի պողոտայում. լուսացույցի տակ կանգնած մեքենան հրդեհվել է (լուսանկարներ)
Այսօր` ժամը 12:00-ի սահմաներում, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում արտակարգ դեպք է տեղի ունեցել. այրվել է Peugeot մակնիշի 34 zz 496 պետհամարանիշի ավտոմեքենան:
NEWSPRESS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ականատեսների խոսքով՝ հրդեհն առաջացել է այն ժամանակ, երբ մեքենան կանգնած է եղել լուսացույցի կարմիր լույսի տակ: Նախնական տվյալներով՝ հրդեհն առաջացել է շարժիչի հատվածում:
Մինչ հրշեջ փրկարարների ժամանումը, քաղաքացիները փորձել են հրդեհը մարել տեղի ուժերով՝ կրակմարիչների օգնությամբ, ինչպես նաև դույլերով բերված ջրով:
Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել ԱԻՆ հրշեջ-փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ, հրդեհը մարվել է 12:20-ի սահմաններում:
Մեր թղթակիցը հայտնում է նաև, որ առաջացած հրդեհի հետևանքով տարածքը ծխապատվել էր և առաջացել էր խցանում:
Հրդեհից տուժածներ չկան:
