Երբեք չեմ կարծել, որ իմ տան անդամն ինձ կարող է վնասել. Լիանա Զուրաբյանը հիասթափված է
Ասմունքող Լիանա Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից կատարել հետևյալ գրառումը.
«Միշտ ինձ համար, դեռ վաղ հասակից թշնամի միտքը ասոցացվել է թուրքի հետ, երբեք չեմ կարծել, որ իմ տան անդամը, իմ հայրենակից հայը, ինձ կարող է վնասել, ու խոչընդոտել, դեռ փոքրուց մեջս եռուն է եղել թասիբ ասվածը, որ պետք է ուս-ուսի լինենք, որ միասնական պետք է գնանք մի ուղղության, այսօր ես լիովին հիասթափված եմ մարդ արարածից, և հիմա ինձ համար այլևս նշանակություն չունի, թուրք, հայ, գերմանացի, կամ անգլիացի, ՄԱՐԴՍ, ՄԱ՛ՐԴ ԼԻՆԻ, և մի կարևոր պահ, որը ինձ և՛ զարմացնում է, և՛ զայրացնում, ինչ՞ու ենք մենք այսչափ ականջավոր, երբ սեփական կարծիքը ոչնչանում է, ու կարողանում է որդը սողալ նույնիսկ բարին կամեցողի ականջում….»: