Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Արխիվ

Թացն ու չորն իրար են խառնել. Զինակոչիկների մասսայական հիվանդությունները բուհերի հետ կապ չունեն

Շրջանառվող որոշ լուրերի համաձայն՝ ուսանողների բողոքի ակցիաներն ինքնանպատակ չեն: Կարծիք կա, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագիծը պարզապես որոշ մարդկանց կամ խմբավորումների համար առիթ էր ոտքի հանել հասարակության մի զանգվածի՝ քաղաքական դաշտն ապակայունացնելու նպատակով:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, սակայն, չի կիսում այս տեսակետը: Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ Հայաստանում, երբ որևիցե մեկը կամ մի խումբ մարդիկ ցանկանում են իրենց կարծիքն առաջ տանել, փորձում են այդ մարդկանց թիկունքում ինչ-որ մեկին տեսնել:

«Սա շատ պրիմիտիվ քայլ է, որով մեղավորը փորձում է իր մեղավորությունը բարդել այլ մարդկանց վրա կամ չեզոքացնել այն: Եթե ուսանողության որոշ մասը բողոքում է այս իրավունքից, ապա բացարձակ պետք չէ ինչ-որ մարդկանց փնտրել նրանց թիկունքում»:

Նա, իհարկե, չի բացառում, որ կարող է լինեն «հովանավորներ», բայց վստահ է, որ ուսանողներն իսկապես դժգոհ են այս օրենքից: Ըստ քաղաքագետի՝ հարկավոր է ոչ թե պայքարել դժգոհողների դեմ, այլ լսել նրանց, հասկանալ և բացատրել:

Գագիկ Համբարյանը նաև համամիտ չէ այն կարծիքին, թե պայքարը միայն օլիգարխների երեխաների համար է: Նրա խոսքով՝ բուհական տարկետման իրավունքից օգտվողների մեծ մասն օլիգարխների երեխաները չեն. մեծահարուստների երեխաներն այլ կերպ են օգտվում:

«Վիգեն Սարգսյանը պետք է ուշադրություն դարձնի կոռուպցիոն երևույթներին, որոնք գոյություն ունեն զինկոմիսարիատներում և պարզի, թե այդ ինչպես է, որ բոլոր օլիխարխների ու մեծահարուստների երեխաները հիվանդանում են ու ազատվում բանակից: Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելու փոխարեն՝ թացն ու չորն իրար են խառնել»:

Քաղաքագետի կարծիքով՝ պետք է ուսումնասիրվի և վերահսկվի, որպեսզի պարզ դառնա, թե այդ երեխաներն ինչպես են ազատվել բանակից, որից հետո նոր պայքարի միջոցներ ձեռնարկվեն կոռուպցիոն երևույթների դեմ:

Գագիկ Համբարյանը վստահ է, որ բանակից խուսափելու ապօրինի երևույթների 95 տոկոսը կապված է զինկոմիսարիատների հետ:

«Այդ ինչպե՞ս է լինում, որ առողջ զինակոչիկները մասսայաբար հիվանդանում են. դա բուհերի հետ կապ չունի, դա կապ ունի կոնկրետ զինկոմի և հիվանդանոցների հետ»:

Մյուս կողմից էլ՝ նա կարծում է, որ բանակից ազատվելը պետք է օրինական բնույթ ստանա: Քաղաքագետի դիտարկմամբ՝ եթե ծնողը նպատակադրվել է, որ իր երեխան չի ծառայելու բանակում, ապա նա ամեն ինչ կանի, որ իր երեխան չծառայի, և այս դեպքում արտագաղթն ավելի շատ կլինի:

Գագիկ Համբարյանը նաև համաձայն չէ այն տեսակետին, որ եթե բանակից ազատվելն օրինակացվի, ապա բոլորն իրենց տները կվաճառեն ու կազատեն տղաներին բանակից:

«Ո՛չ, այդպես չէ, նրանք, ովքեր գումար ունեն, կազատեն, ովքեր ոչ՝ կուղարկեն: Պարզապես օրինականացման դեպքում այդ գումարները կգնան ո՛չ թե զինկոմի աշխատակիցների գրպանները, այլ կփոխանցվեն ՊՆ-ին և կօգտագործվեն բանակի համար: Կավելացվի պայմանագրային զինծառայողների թիվը, այսինքն՝ նրանց, ովքեր ավելի նպատակահարմար է լինեն սահմանին, առաջնագծում»:

Համբարյանի գնահատմամբ՝ սա ավելի մեծ դրական արդյունք կարող է ունենալ:

Քաղաքագետը չի բացառում նաև, որ ընդդիմադիր որոշ ուժեր կարող են օգտագործել առիթն ու միանալ բոյկոտին: Ի դեպ, մեր զրուցակցի գնահատմամբ՝ Հայաստանում ընդդիմությունը շատ թուլացած է:

«Նման փորձեր միշտ եղել են՝ բողոքները սեփական շահերի համար են օգտագործել: Վառ օրինակն էլեկտրիկ Երևանն էր, տրանսպորտի թանկացումը, «Սասնա ծռերը», երբ մեր քաղաքական ընդդիմությունը, որը հայտնվել էր լուսանցքում, փորձում էր ռեինկարնացիայի ենթարկվել: Չի բացառվում, որ եթե ակցիաները շարունակական լինեին, ապա ընդդիմադիր որոշ գործիչներ կհայտնվեին ակցիայի կազմակերպիչների շարքերում»:

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը