Մասիսում 32-ամյա ամուսինը ծեծել է կնոջը և ստիպել ինքնասպանություն գործելու նպատակով ժավել խմել. Shamshyan.com
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 12 հանրակացարանի սենյակներից մեկում մի տղամարդ ծեծի է ենթարկել կնոջը, տևական ժամանակ փակել սենյակում, իսկ հետո ստիպողաբար՝ քաշելով նրան, տարել է լոգարան և պարտադրել է, որ կինը ինքնասպանություն գործելու նպատակով ժավել խմի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, արդեն տանը ոչ սթափ վիճակում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ՝ 32-ամյա Դավիթ Մ.-ին, իսկ լոգարանում հայտնաբերել են նրա կնոջը՝ 27-ամյա Ա. Հ.-ին։
Դ. Մանվելյանին տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, իսկ Ա. Հ.-ին էլ տեղում օգնություն են ցուցաբերել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում