Աուդիտից հետո միայն պարզ կդառնա, թե կառավարչի թալանից հետո «Նաիրիտը» կարո՞ղ է աշխատել, թե՞ ոչ (ֆոտո, վիդեո)
«Նաիրիտի» աշխատողների համար ամենաառաջնայինն այս պահին կառավարության կողմից հուշագրի ստորագրումն է, որը թույլ կտա գործարանում աուդիտ անցկացնել: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասացին նաիրիտցիները:
«Աուդիտից հետ միայն պարզ կդառնա, թե արդյոք սնանկության կառավարչի կողմից կատարված ավերածություններից հետո «Նաիրիտը» կարո՞ղ է աշխատել, թե՞ ոչ»,-ասացին նաիրիտցիները:

Ի դեպ, նրանք անակնկալ ունեին նաև ամենատարեց աշխատողներից մեկի՝ Նորիկ Ղարհամանյանի համար: Նաիրիտցու համար կին աշխատողները ժիլետ էին կարել: Կեսկատակ-կեսլուրջ, նաիրիտցիները նրան տվեցին հագուստը՝ որպես գործարանի վերագործարկման համար մղվող պայքարի ջատագով:


Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում
Արմինե Մկրտումյան