Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Սպորտ

«Ես այլևս չեմ ճանաչում Մխիթարյան անունով ֆուտբոլիստի»․ Ինչո՞ւ է անկում ապրել Հենոյի խաղը

«Միկկի՛, մի՞թե կարելի է այդքան վատ խաղալ», «Չելսիի դեմ խաղում վատագույնը Մխիթարյանն էր», «Ես այլևս չեմ ճանաչում Մխիթարյան անունով ֆուտբոլիստի»։

Սրանք այն մեկնաբանություններն են, որոնք վերջին օրերին ամենաակտուալն են դարձել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի Twitter-յան միկրոբլոգում։ Անգլիական թիմի երկրպագուները դժգոհ են հայ կիսապաշտպանի ցուցադրած խաղից։

Մրցաշրջանի սկզբում հայ կիսապաշտպանն ուղղակի փայլում էր, և մասնագետները նշում էին, որ այս տարի լինելու է Մխիթարյանի լավագույն մրցաշրջաններից մեկը, իսկ վերջին մի քանի խաղերի ժամանակ նա աննկատ է մնում խաղադաշտում։

Մասնագետներն ու վերլուծաբանները հայ կիսապաշտպանի խաղի անկումը կապում են մի շարք գործոնների հետ։ Պետք է հաշվի առնել, որ Մխիթարյանը «Մանչեսթերի» ամենաառանցքային խաղացողներից մեկն է, ով մասնակցում է թիմի հարձակվողական գործողություններին։ Ենթահարձակվողի դիրքում գտնվող ֆուտբոլիստը պետք է մտածի միայն մրցակցի դարպասը գրավելու և առաջ քաշված հարձակվողին գնդակներ մատակարարելու մասին։ Պետք է նկատել, որ վերջին 4 տուրի ընթացքում «Մանչեսթերում» հարձակվողական խաղն այնքան էլ չի ստացվում և դրա հետ մեկտեղ Մխիթարյանը գրեթե միշտ զբաղվում է նաև պաշտպանական գործողություններով։

Դրա վառ ապացույցը վիճակագրությունն է։ Անգլիայի առաջնության վերջին 4 տուրի ընթացքում «Յունայթեդը» մրցակցի դարպասը գրավել է 2 անգամ, իսկ մրցակիցները եղել են «Լիվերպուլը», «Չելսին», «Տոտենհեմն» ու «Հադերսֆիլդ Թաունը»։

Եթե թիմը մրցակցի դարպասը չի գրավում, կա միայն ավտոբուսային պաշտպանություն, որը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն օգտագործում է առաջնության ուժեղ թիմերի դեմ հանդիպման ժամանակ, բնականաբար, թիմի հարձակվողական ոճի ֆուտբոլիստներն արդյունավետությամբ աչքի չեն ընկնի։ Դրա վառ ապացույցն է թիմի միակ մաքուր հարձակվող Ռոմելու Լուկակույի ու Հենրիխ Մխիթարյանի անարդյունավետ հանդիպումներն առաջնության վերջին 4-5 տուրում։

Այդ ամենը պատահական չէ, քանի որ Մխիթարյանն ու Լուկակուն խաղադաշտում իրարից շատ են կախված։ Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, անգլիական մամուլը նշում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փորձում է փոխել թիմի մարտավարությունն ու նոր դիրք տրամադրել հայ կիսապաշտպանին։

Այն, որ Մխիթարյանի խաղն անկում է ապրել, այլ կարծիք լինել չի կարող։ Այս դեպքում պետք է հաշվի առնել նաև, որ ֆուտբոլիստների մոտ լինում են անկումային շրջաններ, անարդյունավետ խաղեր։ Պետք է միայն ըմբռնումով մոտենալ ու սպասել, թե ե՞րբ կբարելավի իր խաղը հայ կիսապաշտպանը։

Չպետք է նաև մոռանալ, թե ինչպես իր աշխատասիրության, տաղանդի ու համառության շնորհիվ Մխիթարյանը կարողացավ պահեստային նստարանը փոխարինել կանաչ խոտածածկով ու հաղթել անպարտելի թվացող «Special one»-ին։