Էրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Մամուլ

«ՀԺ». 2040 թվականին Հայաստանի բնակչությունը կլինի ոչ թե 4, այլ՝ 2 միլիոն

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մեկուկես ամսում արդեն երկրորդ անգամ Սերժ Սարգսյանը անդրադառնում է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին: Նախօրեին նա խորհրդակցություն էր հրավիրել՝ նվիրված ժողովրդագրական խնդիրներին, որի ժամանակ, ըստ նախագահականի հաղորդագրության, Սերժ Սարգսյանն «ընդգծել է, որ մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է, հաղթահարելի է համարել նաև ժողովրդագրական իրավիճակի վրա այսօր բացասաբար ազդող՝ Հայաստանի հետ հարևանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները»:

Նախանշված թիրախային նպատակին հասնելը, ըստ Սարգսյանի, պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, և 2040 թվականից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարևորվի: Սեպտեմբերին Երևանում անցկացված Հայաստան -սփյուռք համաժողովի ժամանակ նրա ելույթի մի հատվածը նվիրված էր հենց ժողովրդագրական իրավիճակին:

Ժողովրդագրական խնդիրներ ասելով՝ հասկանում ենք ծնելիության նվազման միտումները և, բնականաբար, արտագաղթը: Այն, որ ծնելիությունը նվազում է, գիտենք բոլորս: Այն, որ արտագաղթը ահռելի ծավալների է, նույնպես: Բայց ոչ մի կերպ չի հաջողվում պարզել, թե իշխանության ներկայացուցիչները ի՞նչ կարծիք ունեն, ո՞րն է դրա պատճառը: «Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են և հետևանք են քառորդդարյա օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների»,- հայտարարեց Սարգսյանը Հայաստան-սփյուռք համաժողովում ունեցած իր ելույթում: «Բազմաթիվ գործոններ», այսինքն: Այս անգամ էլ խոսել է «Հայաստանի հետ հարևանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրների» մասին:

Եվ ուրեմն, համադրելով վերջին մեկուկես ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանի՝ ժողովրդագրական իրավիճակի մասին հայտնած մտքերը, կարող ենք պնդել, որ ըստ նրա՝ արտագաղթի ու ծնելիության նվազման ամենաընդգծված, ամենաառաջնային, ամենաազդեցիկ պատճառը «Հայաստանի հետ հարևանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրներն» են:

Սա, իհարկե, պատճառ է, բայց դժվար թե ամենալուրջ պատճառը լինի: Կան նաև շատ ավելի լուրջ պատճառներ: Օրինակ, սոցիալական վիճակը: Մարդիկ վատ են ապրում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում, որ մեր բնակչության մեկ երրորդը աղքատ է: Եթե աղքատ մարդը գիտի, որ արտագաղթելու ու այլ երկրներում աշխատելու դեպքում կկարողանա հոգալ իր տարրական կենսական պահանջները, կարտագաղթի՞, թե ոչ: Եթե մարդը առողջության հետ կապված մի ինչ- որ խնդիր լուծելու համար իր մի քանի տարվա եկամուտը պետք է ծախսի մի վիրահատության համար, դա պատճառ չէ՞ արտագաղթելու մասին անընդհատ մտածելու համար: Իր երեխաներին նորմալ կրթություն տալու ցանկությունը պատճառ չէ՞ արտագաղթելու համար: Իրավապահ կամ դատական համակարգի «բեսպրեդելը» իր մաշկի վրա զգացած հայաստանցու մեջ արտագաղթելու ցանկություն կառաջանա՞, թե ոչ: Ամեն քայլափոխին կաշառակեր չինովնիկի հանդիպող քաղաքացու մեջ արտագաղթելու ցանկություն կառաջանա՞, թե ոչ….: Էլի քանի՞ հնարավոր պատճառ կարելի է թվարկել մեկ շնչով:

Բայց դրանք, դատելով Սերժ Սարգսյանի խոսքերից, պատճառ չեն կամ դրանց ազդեցությունն այնքան փոքր է, որ դրանց մասին նա չի էլ հիշատակում: Ինչո՞ւ: Պատճառը շատ պարզ է: «Հայաստանի հետ հարևանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները» պայմանավորված չեն իշխանությունների գործունեությամբ: Իսկ ահա երկրի տնտեսական վիճակը, կոռուպցիան, անպատժելիությունը, «բեսպրեդելը» ամբողջությամբ ու անմնացորդ իշխանության գործունեության, կամ եթե մեղմ արտահայտվենք՝ անգործության արգասիքն է:

Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը որևւէ կերպ չի ուզում ընդունել, որ արտագաղթի պատճառների մեծագույն մասը մեր ներքին պրոբլեմներն են: Պրոբլեմներ, որոնց հիմքում հենց իշխանության գործունեությունն է: Ու այդ պարագայում խոսել ժողովրդագրական իրավիճակը շտկելու՝ իշխանության կարողությունների ու ցանկությունների մասին, թերևս անիմաստ է:

Հիմա՝ մի քիչ պարզ թվաբանություն: Վերը նշված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը կրկին մատնանշել է մինչև 2040 թվականը ՀՀ բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին իր «տեսլականը»: Որքանո՞վ է դա իրական: Եթե շարունակվեն այսօրվա միտումները, ապա պատկերը բոլորովին այլ կլինի: Այսպես. ըստ պաշտոնական վիճակագրության, օրինակ, 2016 թվականին Հայաստանում ծնված երեխաների թիվը կազմել է մոտ 40 հազար 600: Նույն տարվա ընթացքում մահացել է 28 հազար հայաստանցի: Ծնունդների թիվը գերազանցել է մահերի թիվը 12 հազար 600-ով: Սա կոչվում է բնական աճ: Եթե շատ պարզեցնենք հաշվարկները, ապա բնական աճի այսպիսի տեմպերով 2040 թվականին մեր բնակչությունը կաճի մոտ 290 հազարով: Նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տարեկան Հայաստանը լքում է մոտ 50 հազար հայաստանցի: Նույն միտումը պահպանվելու դեպքում դրա պատճառով մեր երկրի բնակչությունը կնվազի 1 միլիոն 150 հազարով: Համադրելով այս թվերը, կստանանք, որ ներկա միտումները պահպանվելու դեպքում 2040 թվականին մեր բնակչության թիվը կնվազի 860 հազարով: Ու եթե համարենք, որ ներկայումս ՀՀ բնակչության թիվը իրոք 3 միլիոն է, ինչպես նշում է պաշտոնական վիճակագրությունը, ապա 2040 թվականին այն կկազմի 2 միլիոն 140 հազար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում