Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«ՀԺ». Եթե դու Մարտի 1-ի զոհի ծնող ես…. Սամվել Հարությունյանի հոր հոգեցունց նամակը վարչապետին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«2008 թվականի Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը, բաց նամակով դիմել է վարչապետին և խնդրել, որ նամակը հրապարակվի նաև «Հայկական ժամանակում»:

Զոհվածի հոր հոգեցունց նամակը ներկայացնում ենք ստորև.

«Պարոն վարչապետ,

Արդեն անցել է իննուկես տարուց ավելի ժամանակ, երբ 2008-ի մարտի 1-ին զոհվեցին բոլորովին անմեղ մարդիկ, ու մինչ օրս ոչ մի մարդասպան դեռ չի պատժվել, որի համար մենք՝ զոհերի ծնողներս, խոր ցավ ենք ապրում:

Այս վերջին ժամանակներս տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լսում ենք բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատությանը վերաբերող հարցերի մասին, բայց ոչ ոք Մարտի 1-ին վերաբերող որևիցե մի բառ չի խոսում, և այդպես էլ անարդարությունների հետ կողք-կողքի ապրում ենք, զերծ չենք մնում նաև որոշ պաշտոններ զբաղեցրած մարդկանց ակնհայտ ճնշումներից, որի արդյունքում ունենում ենք թե առողջական, թե նյութական մեծ վնասներ:

Եթե դու Մարտի 1-ի զոհի ծնող ես, ուրեմն կարող են 64 տարեկան կնոջը թոշակ չտրամադրել, բժիշկները կարող են քո ընտանիքի անդամներից մեկին վիրահատել, մի օրգանը հեռացնել առանց որևէ մեկին տեղյակ պահելու: Դրա մասին դու իմանում ես յոթ տարի հետո միայն: Այդ պատճառով ես վերցրել եմ բարձր տոկոսով վարկեր, և յոթ տարի շարունակ տարբեր բուժհաստատությունների վրա ապարդյուն ծախսել այդ գումարները, մինչև հիմա գտնվում եմ այդ տոկոսների, տույժ-տուգանքների բեռի տակ: Իսկ երբ դիմում ես համապատասխան մարմիններին, այդ բժիշկների վրա հարուցվում է քրեական գործ, բայց ոչ ոք չի պատժվում: Թե ինչպես են նրանք խուսափում պատասխանատվությունից, դա հիմա պարզից էլ պարզ է:

Կարող են քո կողմից մշակված խաղողը չընդունել, 14 տոննա խաղողը դուրս հանել գործարանից անհիմն պատճառաբանությամբ, 20 տոննայի պայմանագիրը տարեցտարի նվազեցնել, հասցնելով 12 տոննայի՝ այն դեպքում, երբ ես տանն ունեմ երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը՝ հորից որբ մնացած, և որդու կիսակառույց գերեզման, որը մինչ օրս չեմ կարողանում ավարտին հասցնել:

Գյուղապետը կարող է քեզանից խլել քո կողմից մշակվող հողակտորը և նվիրել իր մարդկանցից մեկին, անգամ, երբ դու այդ հողի համար նախնական վճարում ես կատարել: Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե դու ձայնդ տվել ես «Բարգավաճ»-ին, ուրեմն դու որոշ մարդկանց մոտ զայրույթ ու թշնամանք ես առաջացրել:

Պարոն վարչապետ, ձեզանից ակնկալում եմ այս հարցերի արդարացի լուծում, իսկ եթե արդարությունն այդպես էլ օդից կախված մնա, ինչպես որ եղել է մինչև հիմա, ինձ մնում է հավաքել ընտանիքս և հեռանալ ինձ համար ոչ ցանկալի մի վայր, թողնելով ամեն ինչ, քանի որ արդեն ի վիճակի չեմ իմ որդուն սպանողների հետ քայլել նույն հողի վրա և նույն օդը շնչել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում