Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Իրատես». Ո՞վ է կանգնած բողոքող ուսանողների հետևում. «կոտլետներն» ու «ճանճերն» են առանձնացվում

«Իրատես» թերթը գրում է.

«Տրամաբանող որևէ մեկը կասկած չունի, որ ուսանողների բողոքի ցույցերն ու տարկետումը որևէ կապ չունեն միմյանց հետ: Տարկետման հնարավորություն ունեցող չորս հարյուր ուսանողի համար համայն հայոց ուսանողները դուրս կգա՞ն «կենաց-մահու» պայքարի… բանակի դեմ: Երբե՛ք: Տարկետումը պարզապես հարմար «փաթեթավորում» է ցույցի հետևում կանգնածների համար՝ իրենց բուն քաղաքական նպատակներն իրականացնելու ճանապարհին, ինչը նորմալ է: Բայց և, այստեղ կարգելակվեն իրական մոդերատորների ծրագրերը, եթե նրանք շատ արագ չանցնեն պլան «բ»-ի` «գլոբալ» քաղաքական ծրագրերի իրականացմանը: Ու քանի որ ցույցերը չունեն անհրաժեշտ էներգետիկան և մասսան, շատ ավելի հավանական է, որ, ինչպես նախորդ նման կարգի «պայքարները», այս մեկը ևս հանգչի օրորոցում:

Եվ չնայած այն հանգամանքին, որ խաղը հասկացող, ծանրակշիռ փորձագետները մասնավոր զրույցներում միանշանակ պնդում են` ցույցերը բացառապես ներքաղաքական նպատակ են հետապնդում, այն է` ամեն գնով վարկաբեկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, մեր կարծիքով` կա նաև գեոքաղաքական ծիր, եթե ոչ ռուսաստանյան վերնախավից, թող լինի ռուսաստանյան միջին չինովնիկական շարքերից. չմոռանանք` ռուսական այդ «շարքերում» են նաև շահագրգիռ հայ պաշտոնյաներ, գեներալներ, որոնք, միանալով այստեղի «պաշտոնյա-գեներալներին», բավականին լուրջ «կաստա» են դառնում, ընդ որում` լուրջ փողեր ունեցող:

Հարցնում եք` ինչո՞ւ «վարկաբեկել» Վիգեն Սարգսյանին: Շատ պարզ: Նախ` քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հայտարարել, թե ով է լինելու ապագա վարչապետը, Վիգեն Սարգսյանը համարվում է վարչապետի «անցումային» թեկնածու, որից էլ Սերժ Սարգսյանը կստանձնի վարչապետական «տրոնը»: Բայց և պետք է պաուզան ձգել և, գործընթացներից առաջ չընկնելով, ասել` հասկանալի է, որ 2018-ին վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը, իսկ ներհայաստանյան բոլոր «շահագրգիռներն» այսօր պայքարում են նաև ապագայի` Սերժ Սարգսյանի հեռացումից «հետո» իշխանությունն իրենցով անելու համար:

Հասկանալի է, չէ՞, որ Վիգեն Սարգսյանն է այն իրավահաջորդը, որին պատրաստում է Սերժ Սարգսյանը` ապագայում («իքս» թվին) իշխանությունը հանձնելու համար: Ի դեպ, մի շատ կարևոր դետալի մասին, չգիտես ինչու, չենք խոսում. Վիգեն Սարգսյանը եզակի է նաև մեկ այլ առումով. նա, որքան էլ պարադոքսալ թվա, այն երեքի մեջ է, ովքեր գիտեն ղարաբաղյան խնդրի բանակցային «նրբությունները». չմոռանանք, տևական ժամանակ (թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք) նա ներկա է եղել այդ բանակցություններին: Իսկ այդ նրբություններին Հայաստանում «տիրապետում» են ընդամենը երկու մարդ` Սերժ Սարգսյան, Էդվարդ Նալբանդյան: Եվ սա Վիգեն Սարգսյանի իրավահաջորդ լինելու ամենառացիոնալ բացատրություններից մեկն է նաև, ի տարբերություն ուսանողների թիկունքում նրա դեմ պայքարի ելած իշխանական թևերի: Ի դեպ, տողամիջում արձանագրենք, որ այս խաղում բացակայում է Հովիկ Աբրահամյանը: Սա՝ ի միջի այլոց: Սա՝ քաղաքական մասով:

Հաջորդ խումբը, որը պայքարում է ուսանողների հետ՝ «փարդի քամակում», բանկային կորպուսի «թոշակառուներն» ու ոչ թոշակառուներն են: Բանն այն է, որ Վիգեն Սարգսյանն այսօր շատ լուրջ հայտ է ներկայացնում ոչ միայն որպես վարչապետ, որպես ապագա իրավահաջորդ, այլև, ինչը շատ ավելի լուրջ է, որպես տեսակաբանության փոփոխության ջատագով: Նա սերունդ, փիլիսոփայություն է փոխում բանակում: Եվ դա միայն «Պատիվ ունեմն» ու «Ես եմ»-ը չեն:

Այսպիսով, Սեյրան Օհանյանով հայկական բանակում գծվեց գիծը` դաշտային հրամանատարների և պրոֆեսիոնալների միջև. Օհանյանը, անկախ այսօրվա իր «աբիժնիկ» վիճակից, պրոֆեսիոնալ էր, ճիշտ է, այդ անցումը շատ երկար ու ցավոտ ստացվեց, սակայն տեղի ունեցավ:

Վիգեն Սարգսյանով «կոտլետներն» ու «ճանճերն» են առանձնացվում միմյանցից, ասել է` բանակին նոր` ժամանակակից բովանդակություն է «հագցվում»` «քյարթու» մտածողության ջարդման, գլոբալ, նեղացող-նանո աշխարհի հանգույն, ուր նաև կոռուպցիան է պակաս լինելու: Բնական այդ պրոցեսը «մաղի» էֆեկտով մաղելու է մտածողության հին` մասամբ ռուսա-չեկիստա-լենինյան մտածողությունը: Իսկ բանակի հին, մտածել չսիրող, քարացած, հրամաններ կատարող, բայց դրանք չհասկացող, էլ չենք ասում` չբավարարված, «աբիժնիկ» մասսան անպայմանորեն ընդվզելու էր դրա դեմ:

Իսկ ուսանողները, «Ելքը», «Ծռերը», մնացյալք… հա, «դոկտոր Ռուզիկն» էլ այս մեծ խաղում փոքրիկ դերակատարներ են, որքան էլ ցավալի է:
Իսկ ու՞ր մնաց տարկետումը:
Չգիտեմ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում