«ՉԻ». Սերժ Սարգսյանը հրահանգել է բոլոր ձևերով ոչնչացնել Կարեն Կարապետյանին և վերջնաժամկետ տվել
«Չորորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ ՀՀԿ վերնախավի կողմից հատուկ մարտավարությամբ ծրագրվող սարդոստայն է հյուսվում:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հրահանգել է ներքին կառույցներին բոլոր ձևերով հարձակվել ու ոչնչացնել վարչապետին և այնպիսի տպավորություն ստեղծել, որ նա առ ոչինչ է:
Այսինքն՝ պետք է այնքան թուլացնել, որ նա ամեն հարցում կախված լինի Սերժ Սարգսյանից:
Մարտավարական ծրագրի իրականացման վերջնաժամկետը 2018-ի գարունն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում