Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Ժամանակ». Իրադարձության անսպասելի զարգացում. Սերժ Սարգսյանը զրոյացրեց միավորները

«Ժամանակ» թերթը գրում է.

«Զինապարտության մասին» օրենքի նախագծի կամ այսպես ասած՝ տարկետման չեղարկման օրենքի նախագծի դեմ հանդես եկող ուսանողական խմբի բողոքի ակցիաների երրորդ օրը նրանց ընդունեց վարչապետ Կարեն Կարապետյանը, որի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև օրենքի հեղինակը և ուսանողների բողոքի թիրախը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Իրադարձությունների այդ զարգացումը որոշակիորեն անսպասելի էր մի քանի պատճառով: Նախ՝ առաջին երկու օրերին որևէ կերպ չստացվեց պաշտպանության նախարարի և բողոքող ուսանողների, այսպես ասած, հաղորդակցությունը, և նույնիսկ տպավորություն առաջացավ, որ նրանց մոտ, բացի օրենքի նախագծի շուրջ, այսպես ասած, տարակարծությունից, առաջանում է նաև «անձնական հակադրություն», և թվում էր, որ իրավիճակն արդեն ստանում է որոշակի իռացիոնալ բնույթ, ու կողմերը ընդհուպ կարող են մոտենալ մի իրավիճակի, երբ քայլեր կանեն արդեն ոչ թե համոզումներից, մոտեցումներից դրդված, այլ այսպես ասած՝ ի հեճուկս, թասիբից դրդված: Իսկ դա, իհարկե, չէր տանի որևէ լավ տեղ թե՛ մեկ, թե՛ մյուս կողմին, թե՛ առավել ևս բանակին ու դրա շուրջ մթնոլորտը:

Մյուս հանգամանքն այն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ միայն ուսանողական բողոքի առիթով որևէ կերպ չի արտահայտվել և ոչ միայն «Զինապարտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ չի հայտնել իր մոտեցումը, այսպես ասած՝ չի մտել դրա պատասխանատվության տակ, այլ գործնականում լռել է ազգ-բանակ հայեցակարգի մասին ընդհանրապես: Իսկ դրա պատճառը կարող է լինել այն, որ Կարեն Կարապետյանն այդ հայեցակարգը համարում է Սերժ Սարգսյանի և Վիգեն Սարգսյանի քաղաքական նախագիծը, որը ոչ միայն առնչություն չունի իր հեռանկարների և խնդիրների հետ, այլ կարող է լինել նաև դրանց հետ որոշակի հակասության մեջ: Ահա այդ իմաստով, զուտ դիրքավորումների և այսպես ասած՝ քաղաքական հայտերի բովանդակության տեսանկյունից Կարեն Կարապետյանի համար, թերևս, ամենևին վատ չէր լինի, եթե Սերժ Սարգսյանի և Վիգեն Սարգսյանի քաղաքական պլատֆորմի խոփն ինչ-որ տեղ, գոնե ինչ-որ ժամանակով ու ծավալով դեմ առներ քարին:

Մյուս կողմից՝ հենց այդ հանգամանքը տրամաբանական էր դարձնում Կարապետյանի հանդիպումը ուսանողների հետ և հատկապես երրորդ օրը, այսինքն՝ այն բանից հետո, երբ առաջացավ լարում նրանց և պաշտպանության նախարար Սարգսյանի միջև, և փաստացի ստեղծվեց մի վիճակ, որ Վիգեն Սարգսյանը գնում է կոշտ հակադրության ճանապարհով: Ահա այդ իրավիճակում Կարեն Կարապետյանի խաղի մեջ մտնելը պարունակում է Վիգեն Սարգսյանի ֆոնին դիվիդենտ քաղելու շոշափելի հնարավորություն: Բայց հետաքրքիր է այն, որ Կարապետյանը ուսանողներին հանդիպում է Վիգեն Սարգսյանի հետ, նաև կրթության ու գիտության նախարարի՝ դաշնակցական նախարարի, ինչը, թերևս, պակաս էական հանգամանք չէ:

Այստեղ իրավիճակը ստանում է բավականին բազմազան երանգներ: Մի կողմից՝ Կարեն Կարապետյանը միավոր է հավաքում, հանդես է գալիս հանդուրժողության, այսպես ասած՝ հանրությանը հաշվի առնողի դերում, առավել ևս, որ հանդիպումից հետո երիտասարդները հայտարարեցին, որ գոնե հաղորդակցության առումով նրանից տպավորությունը եղել է դրական, մյուս կողմից էլ՝ Կարեն Կարապետյանը, այդ ամենով հանդերձ, որևէ տարբեր բան, հուսադրող բան չի ասում՝ ուսանողների տեսանկյունից, իհարկե, դրական և հուսադրող: Այդ իմաստով էլ ստացվում է, որ Կարապետյանը ոչ թե միավոր է հավաքում, այլ պարզապես ստիպված է եղել խախտել լռությունն ու պաշտպանության նախարարի և կոալիցիոն գործընկեր Դաշնակցության ներկայացուցչի, այսպես ասած, ներկայությամբ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնության պաշտպանությամբ՝ այս կամ այն կերպ ստանձնելով իրավիճակի համար քաղաքական պատասխանատվության իր մասը և չկարողանալով, այսպես ասած, մնալ «մաքուր ձեռքերով»:

Ընդ որում՝ հետաքրքիր հանգամանք է և այն, որ այդ կազմով հանդիպումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ժողովրդագրական թեմայով խորհրդակցություն էր հրավիրել նախագահական նստավայրում և հավաքել գրեթե ամբողջ կառավարման համակարգը՝ բացառությամբ ուժային կառույցների: Չի բացառվում, որ այդ խորհրդակցության ոչ հրապարակային մի մասն էլ վերաբերել է զինապարտության մասին կամ տարկետման վերաբերյալ օրինագծի շուրջ ստեղծված վիճակին:

Բացառված չէ, որ Սարգսյանը կա՛մ հանձնարարել է մենակ չթողնել Վիգեն Սարգսյանին, հատկապես Կարեն Կարապետյանի մասով, որի մոտ կարող էր նկատել Սարգսյանի հանդեպ մրցակցային տագնապներ, կա՛մ էլ պարզապես ամբողջական հանձնարարական է տվել ստեղծված իրավիճակը չփորձել օգտագործել ներիշխանական հաշիվներ մաքրելու համար և այդ իսկ պատճառով հորդորել է հավաքական հանդիպում ունենալ ուսանողների հետ և հավաքական պատասխանատվություն ստանձնել նախաձեռնության համար:

Այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանը գուցե զրոյացրել է ներիշխանական դիմակայության մի քանի կողմի մինչ այժմ հավաքած միավորները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում