Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«ՀԺ». ՌԴ-ն մտնում է Հայաստանի շաքարավազի շուկա. Ալեքսանյանի թագավորությունը ճեղքեր է տալիս

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում շաքարավազի գների 14 տոկոսանոց անկում է արձանագրվել: Այս պահին վաճառքի գինը կազմում է 335 դրամ: Թերևս նման պնդում լրագորղների հետ զրույցում վերջերս կատարել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

Հայաստանի տնտեսության ամենամոնոպոլացված սեգմենտում՝ շաքարավազի շուկայում գների նման տատանումը, այն էլ անկման միտումով, Շաբոյանը բացատրել էր մարցակցության «ուժեղացմամբ և խորացմամբ»: Այժմ ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուրջ 50 ընկերություն շաքարավազի ներկրում է իրականացնում: «Ճիշտ է, այդ 50-ից հիմնական մասը փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ, որոնք փոքր խմբաքանակներով են ներկրում ապրանքը, բայց կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան», – նշել էր Շաբոյանը:

Հայաստանում յուրաքանչյուր տաքսու վարորդի է հայտնի, որ շաքարավազի ներկրման կամ արտադրության մենաշնորհը պատկանել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին, ում երբեմն անվանում են Հայաստանի «շաքարավազի արքա»: Այդ պնդում այնքան կասկածի տեղիք չտվող ճշմարտություն էր, ինչպես ասենք «1+1=2»-ի պարզ թվաբանական գործողությունը և դրա արդյունքը:

Ուստի հարց է առաջանում՝ ինչ տեղի ունեցավ, որ իշխանութունն ի դեմս Սամվել Ալեքսանյանի հրաժարվեց շաքարի մենաշնորհից կամ թույլ տվեց այդ գերշահութաբեր ոլորտում մրցակցության առաջացում: Հեռու պետք չէ գնալ և ուղղակի անհրաժեշտ է հիշել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում ու Ռուսաստանի շաքարավազի շուկայում գների գահավիժման փաստը: Սրան գումարվում է նաև գլխավորը՝ ՌԴ-ի ցանկությունը շաքարավազ վաճառել Հայաստանում, ինչին կանդրադառնանք քիչ ավելի ուշ:

Մինչ այդ՝ ինչ տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարեց, որ այժմ քննարկվում է ԵԱՏՄ շրջանակներում շաքարավազի ընդհանուր շուկա ստեղծելու հնարավորությունները:

«Մտածել ենք շաքարի նոր շուկա ստեղծելու մասին: Այստեղ խնդիր է առաջացել. որը զեկուցել է ՌԴ գյուղատնտեսության նախարարը: Հանձնարարվեց մշակել մեխանիզմներ ընդհանուր շուկայում շաքարի հումքի ներմուծման առնչությամբ, որպեսզի շաքարի ճակնդեղի արտադրությունում խնդիրներ չլինեն: Որովհետև ստացվում է մեր շուկան սեգմենտավորվում է տարբեր տիպի շաքարի ու հումքի առումով, ինչպես կարգավորել իրավիճակը, որպեսզի հավասար մրցակցություն լինի և շաքարի արտադրության համար 3-րդ երկրներից հումք ներմուծող գործարարների իրավունքները չխախտվեն», – ասաց Սարգսյանը:

Հատկանշական է, որ շաքարավազի շուկայում ստեղծված վիճակի մասին հարցը հայտնվել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ռուսական կողմի նախաձեռնությամբ: Այդ բնագավառը, ինչպես հայտարաեց ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդևը, Ռուսաստանում հայտնվել է բավականին ծանր կացության մեջ: Ռուսաստանում շաքարավազի գները նվազել են շատ կտրուկ՝ 44 տոկոսով և հավասարվել 2014 թ-ի ցուցանիշներին: «Այս հարցը մեզ չի կարող չմտահոգել, մենք շատ մեծ քանակությամբ շաքարավազ ենք արտադրում: Ես հանդիպել եմ ոլորտի ներկայացուցիչների ու արտադրողների հետ», – հայտարարել էր նիստից օրեր առաջ Մեդվեդևը:

Ռուսաստանի շաքարավազի շուկայում ի հայտ եկած խնդիրները, որոնք իրենց ազդեցությունն են ունենում ողջ եվրասիական շուկայի վրա, առաջացել են եվրասիական «եղբայրներ» Ղազախստանի ու Բելառուսի գործողություններից, որոնք առանց տուրքերի հումք են ներկրում այդ ապրանքի արտադրության համար: Խոսքը պարզ վերաարտահանման մեխանիզմի գործադրման մասին է, ինչպես ժամանակին Հայաստանն անում էր թուքական արգելված լոլիկը իր տարածքով Ռուսաստան արտահանելու դեպքում: Բելառուսն ու Ղազախստանը առանց տուրքի ներկրում են ՌԴ այլ երկրներից հաճախ մաքսանենք սխեմաներով ներմուծած շաքարավզի հումքը և մրցակցում են Ռուսաստանի շուկայում: Այս մասին անգամ բաց տեքստով բարձրաձայնել էր նաև Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդ Տկաչովը:

Իսկ հիմա Հայստանում շաքարավազ վաճառեու Ռուսաստանի ցանկության մասին: Շաքարավազի շուկայում մեծ կորուստներ կրող Ռուսաստանը թիրախավորել է հայկական շուկան: Նույն Տկաչովը Երևանում կայացած նիստից հետո մեզ հետ զրույցում, խոսելով գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության զարգացման մասին, հայտարարեց, որ Ռուսաստանը ցանկանում է «շաքարավազ վաճառել Հայաստանում»: «Մենք այստեղ վաճառում ենք հացահատիկ, ձեթ, ինչպես նաև ցանկանում ենք վաճառել շաքարավազ», – ասաց Տկաչովը՝ հավելելով, որ Հայաստանն այժմ ինքնաբավ չէ այս ապրանքատեսակի արտադրության հարցում:

Պարզ է՞, չէ, որ Ռուսաստանի գլխավոր գյուղատնտեսի հայտարարությունն ուղղակի ցանկության արտահայտություն չէ, այլ որոշում, որը եթե բարձրաձայնվում է, ուրեմն գոնե ստացել է ՀՀ-ի իշխանությունների լուռ համաձայնությունը: Այսինքն՝ արտաքին խոշոր խաղացողի մուտքով Հայաստանում բացվում է տնտեսության ամենակենտրոնացված սգմենտներից մեկը՝ շաքարավազի շուկան: Անսասան «ժայռաբեկոր» հիշեցնող Սամվել Ալեքսանյանի «շաքարավազի թագավորությունը» ճեղքեր է տալիս, որտեղ մինչ օրս մուտք գործելը շատ տնտեսվարողների համար ոչ միայն անհեռանկարային, այլև առողջության համար վտանգավոր նախաձեռնություն կարող էլ լինել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում