Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ Սահակյան
Հասարակություն

Սահակ Մինասյանի «բեսպրեդելը» և անօրինականությունները. նոր սկանդալ՝ Շիրակի պետհամալսարանում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, երեկ աշխատանքային օրվա ավարտին չդիմանալով Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կշտամբանքներին և վիրավորանքներին, սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը, ով այս պաշտոնին էր նշանակվել 2017 թ-ի ապրիլին:

Տեղի ունեցավ այն, ինչին մենք սպասում էինք: Ռեկտոր Սահակ Մինասյանին պետք էր քավության նոխազ, որի վրա պետք է բարդեր իր իսկ կատարած հանցագործությունները և ապօրինությունները… Պարկեշտ և ոչ կոնֆլիկտային Բագրատ Պողոսյանը ամենահարմար թեկնածուն էր, որի վրա ռեկտոր Մինասյանը կփորձի բարդել ԿԳ նախարարի կողմից բարձրաձայնած 9-10 «թերությունները»…  Սակայն ԲՈՒՀ-ում և հենց նույն նախարարն էլ գիտեն, որ այդ և շատ այլ ապօրինությունների հեղինակը հենց նույն ռեկտոր Սահակ Մինասյանն է:

Բագրատ Պողոսյանը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և ի տարբերություն պարոն Մինասյանի և նրա շրջապատի, ովքեր բացարձակ պատկերացում չունեն, թե ինչ բան է ԲՈՒՀ-ական կրթությունը, բավական բանիմաց է և արհեստավարժ մասնագետ է՝ 5 տարի զբաղեցնելով ուսումնամեթոդական վարչության պետի պաշտոնը:

Բագրատ Պողոսյանի հրաժարականը «մեղմելու» և աղմուկից խուսափելու համար ռեկտոր Մինասյանը վերջինիս նշանակել է Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, որի արդեն նախկին դեկանին էլ, ըստ լավատեղյակ աղբյուրների նշանակելու է Բագրատ Պողոսյանի փոխարեն պրոռեկտոր,միևնույն ժամանակ ստեղծելով նոր հաստիք՝ փոխպրոռեկտորի ու այդ պաշտոնին նշանակելով իր յուրայիններից մեկին… Գիտենալով Սահակ Մինասյանի աշխատաոճը համոզված եմ, որ Պողոսյանը շատ երկար չի հանգրվանի դեկանի ԺՊ-ի պաշտոնում… Աղմուկից հետո ռեկտորը Բագրատ Պողոսյանին տարրական դուրս կշպրտի ԲՈՒՀ-ից:

Համալսարանում ստեղծված անառողջ մթնոլորտն այն աստիճանի է հասել,որ իմ ունեցած տեղեկությունների համաձայն, իր պաշտոնից ցանկանում է հրաժարվել նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, որի հետ հարաբերությունները միշտ լարվրած են եղել… Սակայն, ԲՈՒՀ-ում ասում են,որ նրան այդ քայլից դրդում է հրաժարվել նրա եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Հ.Գ. Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում երկրի իշխանությունները Շիրակի պետհամալսարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ… Որքա՞ն պետք է շարունակվի այս ամենը… Քանի մարդու «գլուխ» պետք է տրորի ռեկտոր Մինասյանը, էլ ինչ ապօրինություններ և հանցագործություններ պետք է գործի ԿԳ նախարարի ընկերը:

Պարոն Մինասյանի բեսպրեդելը և անօրինականությունները, ինչպես նաև ամբողջ ԲՈՒՀ-ի կոլեկտիվը խրոնիկ սթրեսային վիճակում պահելն ուղղակիորեն կազմաքանդում են համալսարանը և կաթվածահար անում ուսումնական պրոցեսը… 500 միլիոն դրամ փոշիացնողը վստահ է, որ ինքն անպատժելի է…»: