Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ Սահակյան
Հասարակություն

Հաղորդում ՝ ԵՊՀ անվտանգության աշխատակիցների գործողությունների մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2017թ. նոյեմբերի 9-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԵՊՀ անվտանգության և այլ աշխատակիցների կողմից ԲՈՒՀ-երի դռները փակելու փաստի վերաբերյալ: Մասնավորապես, ըստ հաղորդման՝ ԵՊՀ-ում գտնվող ուսանողներին ֆիզիկապես արգելվել էր դուրս գալ այդ հաստատությունից և մասնակցել «Հանուն գիտության զարգացման»  հասարակական նախաձեռնության կողմից կազմակերպված դասադուլին ու խաղաղ հավաքին:

Հաղորդման պատճեններն ուղարկվել էին նաև ՀՀ Քննչական կոմիտե, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Ոստիկանության ուշադրությունը հրավիրվել է այն հանգամանքի վրա, որ նման կերպ ԲՈՒՀ-երի անվտանգության և այլ աշխատակիցները ոչ միայն խախտում են դասադուլ անցկացնելու և խաղաղ ցույցեր կազմակերպելու իրավունքը, այլ նաև կատարում են քրեորեն պատժելի արարք՝ ուսանողներին որոշակի ժամանակահատվածով զրկելով ազատ տեղաշարժվելու ազատությունից և փակի տակ պահելով նրանց:

Հղում անելով մի շարք լրատվական կայքերի՝ հաղորդան մեջ ընդգծված է, որ ԲՈՒՀ-երի անվտանգության աշխատակիցները, որոնց մեծամասնությունը հանդիսանում են մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող տարբեր ընկերությունների աշխատակիցներ, ոչ միայն խախտում են իրենց իսկ՝ որպես պահնորդի, պարտականությունները, ցուցաբերում են ուսանողների նկատմամբ կամայականություններ, այլ նաև կատարում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ:

Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված են յուրաքանչյուրի թե՛ ազատ տեղաշարժվելու ազատության իրավունքը, թե՛ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը: Եվ անձին ազատությունից ապօրինի զրկելը սահմանված է որպես քրեորեն պատժելի արարք ՀՀ Քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով, իսկ օրինական հավաքներին մասնակցելուն խոչընդոտելը՝ 163-րդ հոդվածով:

Հաղորդման մեջ անդրադարձ է արվել նաև «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը և արձանագրվել է, որ ԲՈՒՀ-երի անվտանգության աշխատակիցների գործողությունները հակասում և չեն համապատասխանում տվյալ օրենքով սահմանված նրանց պարտականություններին և իրավունքներին:

Այսպիսով, հաղորդման մեջ մատնացույց է արվում, որ առկա են ուսանողներին ԲՈՒՀ-երի տարածքներում ապօրինի ազատությունից զրկելու և օրինական կերպով անցկացվող դասադուլներին ուսանողների մասնակցությունը խոչընդոտելու դեպքեր, պահնորդի կողմից ուսանողի հանդեպ ֆիզիկական ուժի գործադրում, ինչպես նաև պահնորդների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների բազմաթիվ խախտումներ, որոնց համար սահմանված է ինչպես քրեական պատասխանատվություն, այնպես էլ պահնորդական համապատասխան կազմակերպության համար պատասխանատվություն` ընդհուպ մինչև պահնորդական կազմակերպությանը լիցենզիայից զրկում (այդ գործառույթը իրականացնում է ՀՀ ոստիկանությունը):

Հաղորդմամբ պահանջվում է, որ իրավապահները օրենքով սահմանված կարգով իրականացնեն հետաքննություն, բացահայտեն խախտումների և հանցագործությունների դեպքերը, հայտնաբերեն իրական մեղավորներին և ենթարկեն քրեական պատասխանատվության:

Միաժամանակ ակնկալվում է, որ ՀՀ ոստիկանությունը կմիջամտի, որպեսզի հետայսու ԲՈՒՀ-երի մուտքի դռները անհարկի չփակվեն, ուսանողները փակի տակ չգտնվեն, և նրանք ԲՈՒՀ-երի տարածքներում, դրանցից խաղաղ կերպով մուտք ու ելք կատարելիս տեղաշարժվելու ազատությունից չզրկվեն, ապօրինի ֆիզիկական ուժի գործադրումների չենթարկվեն և խաղաղ կերպով կարողանան անցկացնել իրենց դասադուլներն ու հավաքները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»