Ճապոնացի սերիական մարդասպանն իր զոհերին փնտրել և գտել է Twitter-ի միջոցով
Ճապոնիայի կառավարությունը հատուկ նիստ է գումարել, որի ժամանակ քննարկվել է օրերս ձերբակալված ճապոնացի սերիական մարդասպանի գործի քննության ընթացքը: Կառավարության գլխավոր քարտուղար Էսիխիդե Սուգան հայտնել է, որ մարդասպանն իր զոհերին փնտրել և գտել է Twitter սոցիալական կայքի միջոցով: Այդ մասին տեղեկացնում է Pravda.ru-ն:
Նա զոհին ընտրելիս առաջնորդվել է մեկ բանով՝ բոլոր իր զոհերը սոցիալական կայքում գրել էին, որ ցանկանում են ինքնասպան լինել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ճապոնական ոստիկանությունը հայտարարել էր վտանգավոր մարդասպանի փնտրելու մասին լուրը, ով շուտով հայտնաբերվեց և ձերբակալվեց: Նրա տանը հայտնաբերվեցին ինը մարդու անդամահատված մարմինները: Հայտնվում է, որ երիտասարդը երկու ամիս էր, ինչ տեղափոխվել էր այդ տուն, իսկ մինչ այդ բնակվել է ծնողների տանը: Սերիական մարդասպանը Տակիխիրո Սիաևիսին է, ում նրա հարևանները բնութագրում են որպես հանգիստ ու բարեհամբույր երիտասարդի:
Ոստիկանությունը դեռ չի պարզել, թե ինչպես է նրան հաջողվել հարևաններից աննկատ զոհերին իր տուն բերել և սպանել, քանի որ ոչ ոք ոչինչ չի լսել կամ տեսել: Իր առաջին զոհի հետ նա ծանոթացել է Twitter-ով և նրան առաջարկել օգնել ինքնասպանություն գործել: Նույն կերպ նա սպանել է ևս 8 կնոջ, որոնցից չորսն անչափահաս էին: Գործի քննությունը շարունակվում է: