Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Ժամանակ». Վանաձորի հարցում «Ելք»-ը ստանում է միավորներ` պայմանով, որ զուսպ լինի այլ հարցում

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Վանաձորի ավագանու նիստերն ու որոշումները, բայց դե ֆակտո, այսինքն՝ այսպես ասած ավանսով՝ մարտի 31-ից հետո: Բանն այն է, որ դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՏԻՄ այն օրենքը, որին հղում անելով, մինչ այժմ գործել է Վանաձորի քաղաքապետը և ավագանին: Բայց ստացվում է, որ քանի դեռ օրենքը հակասահմանադրական ճանաչված չէր Բարձր դատարանի որոշումով, դրանով գործելը հավասարազոր էր օրենքով գործելուն:

Վանաձորի ավագանու ընտրությունից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և ԲՀԿ կուսակցությունները սկսեցին բոյկոտել ՀՀԿ և ՀՅԴ մեծամասնությանը:

Դրա պատճառն այն էր, որ փակ քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածուն, այն դեպքում, երբ «Լուսավոր Հայաստան»-ը, ՀՎԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվել էին առաջադրել իրենց թեկնածուին և կարողանում էին ապահովել նրա ընտրության համար մեծամասնություն: Սակայն այդ մեծամասնության 4 ներկայացուցիչ, հայտնի չէ, թե որ կուսակցությունից, փակ քվեարկությանը քվեարկեց ՀՀԿ թեկնածուի օգտին, որն էլ առ այսօր քաղաքապետ է: Երեք ուժերը «Լուսավոր Հայաստան»-ի կոչով սկսեցին բոյկոտել նիստերը քվորում չապահովելու համար: ՀՀԿ-ՀՅԴ փոքրամասնությունը սակայն նիստեր էր անցկացնում և կայացնում որոշումներ: Եվ ահա այժմ, ՍԴ որոշմամբ, այդ ամենը ճանաչվում է հակասահմանադրական, և որոշումն ուժի մեջ կմտնի 2018-ի մարտի 31-ից:

Ֆորմալ առումով իրավական այդ որոշումն անկասկած ունի բավականին լուրջ քաղաքական նշանակություն: Բանն այն է, որ իհարկե Վանաձորի մասշտաբով, սակայն Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել ՀՀԿ-ի դեմ: Դատարանը այսպես ասած իրավական կառույց է, սակայն կասկածից վեր է, որ այստեղ որոշումները, հատկապես քաղաքական ենթատեքստ պարունակող հարցերում, կայացվում են այսպես ասած քաղաքական տրամաբանությամբ, անգամ եթե իրավական հիմքերը ունենում են աղաղակող հակառակ բնույթ:

Ի վերջո ՍԴ-ում են կայացվել Հայաստանի բոլոր համապետական ընտրությունները՝ այսպես ասած սահմանադրական ճանաչելու որոշումները: Դա մի իրողություն է, որը երևի թե չունի ավելորդ ապացույցների կարիք: Առավել ևս ներկայիս որոշման պարագայում, որը պարունակում է մի քանի տողատակ: Ստացվում է, որ մի կողմից եղել է Վանաձորի քաղաքային իշխանության հակասահմանադրական գործողության բազա, մյուս կողմից՝ ՍԴ-ն իր ներկայիս որոշումով ոչ միայն բաց է թողնում դրա համար պատասխանատվության հարցը, այլ ըստ էության նույնիսկ տալիս ժամանակ մինչև 2018-ի մարտի 31:

Իսկ կապ ունի՞ արդյոք այդ ժամկետը ներիշխանական վերադասավորումների և 2018-ի հայտնի խնդրի հետ: Չէ՞ որ ապրիլին է Սերժ Սարգսյանը վայր դնելու նախագահական լիազորությունը, և դրանից հետո ձևավորվելու է արդեն ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգը՝ իր առանձնահատկություններով և ներիշխանական նոր հոգեբանությամբ, ու թերևս նաև ինչ-որ իմաստով նոր ստատուս-քվոյով: Ի վերջո ակնհայտ է նաև, որ ՍԴ հերթական, այսպես ասած, ոչ տաք, ոչ սառը՝ գոլ որոշումից մի կողմից գոհ, մյուս կողմից դժգոհ են թերևս բոլոր կողմերը: Այդպիսով ստացվում է, որ Վանաձորի ՀՀԿ մեծամասնությունը մի կողմից ստանում է այսպես ասած քարտ-բլանշ մինչև մարտի 31-ը, բայց մյուս կողմից նաև ստանում է այսպես ասած դեղին քարտ՝ առաջին դեղինը, որին կարող է հետևել նաև կարմիրը: Միևնույն ժամանակ այդ որոշումը որոշակի միավորներ է ավելացնում «Ելք» դաշինքին, որի մաս է կազմում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն էլ մոտ մեկ տարի փորձում էր հասնել Վանաձորի վերաբերյալ նվազագույնն այդօրինակ որոշման:

Ի՞նչն էր սակայն ավելի անհրաժեշտ՝ հարված կամ դեղին քարտ ՀՀԿ այսպես ասած վանաձորյան թևին, որը թերևս արտահայտվում է այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանով, և որը թերևս 2018-ի ապրիլից առաջ այսպես ասած կախվում է երկրորդ դեղինի ռիսկից, թե՞ «Ելք»-ին կամ «Լուսավոր Հայաստան»-ին միավոր տալը:

Իսկ արդյո՞ք ՍԴ որոշումը կարող է պարունակել այսպես ասած փոխանակման տրամաբանություն, կապակցված լինելով Զինապարտության մասին օրենքի հարցում ստեղծված իրավիճակի հետ, որտեղ «Ելք»-ը հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից և թերևս փորձում է նաև նպաստել ուսանողական բողոքի ալիքին:

Այսինքն՝ Վանաձորի հարցում «Ելք»-ը ստանում է միավորներ, պայմանով, որ այսպես ասած զուսպ լինի Զինապարտության մասին օրենքի հարցում: Բայց արդյո՞ք դաշինքը իշխանության համար այդքան խնդրահարույց էր զինապարտության օրինագծի հարցում, որ առաջացել էր ՀՀԿ թևերից մեկին հարվածի գնով միավորներ տալ «Ելք»-ին և բերել քաղաքական լռելյայն փոխզիջման: Թե՞ այդուհանդերձ բուն շարժառիթը հենց ՀՀԿ ներքին հարաբերություններում էր:

Մի բան հստակ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը, առաջին հայացքից հանգուցալուծելով իրավիճակը Վանաձորում, իրականում էլ ավելի է խճճել այն և բացել նոր շերտեր, կամ այլ կերպ ասած՝ ստեղծել է վանաձորյան քաոսը երկարաձգելու նոր լիցք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: