Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Ժամանակ». Ալիևը չկարողացավ օգտվել Սերժ Սարգսյանի լավությունից. Բաքվին անկյուն են քշել

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի խորքային շերտերում շարունակվում են ուշագրավ զարգացումներ արձանագրվել Ժնևում հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած բարձր մակարդակի բանակցություններից հետո:

Ինչի՞ մասին է խոսքը: Նախորդ վերլուծություններում բազմիցս անդրադարձել ենք այն հանգամանքին, որ ժնևյան բանակցություններից հետո չհիշատակվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին, ինչը լուրջ մտահոգություններ առաջացրեց Հայաստանում, որ պաշտոնական Երևանը հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո որդեգրված իր սկզբունքային դիրքորոշումից:

Եվ ահա նոյեմբերի 9-ին՝ Մոլդովայի նախագահի հետ կայացած հանդիպումից հետո, Հայաստանի նախագահն իր հայտարարության մեջ անդրադարձել է նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացին՝ ասելով, որ հայ-մոլդովական բանակցությունների ընթացքում «ընդգծվել է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը»:

Թեմայի շուրջ «Ժամանակ»-ը զրուցել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ:

«Եթե նույնիսկ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները սկսեն կյանքի կոչվել, դա տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի տարածքում: Դիտորդները տեխնիկապես համագործակցելու են Ստեփանակերտի հետ: Նրանք ամեն անգամ չեն ժամանելու Երևան, որպեսզի այնտեղից մեկնեն Լեռնային Ղարաբաղ, ուստի տեխնիկական խմբի ի հայտ գալը ենթադրում է Ստեփանակերտի օդանավակայանի տեխնիկական գործարկում: Պետք է սկսեն աշխատել ուղիղ չվերթները դեպի Ստեփանակերտ: Բացի այդ, տեխնիկական խումբն իր մշտական ներկայացուցչությունն է ունենալու Ստեփանակերտում: Բարձր մակարդակ չի ունենա, այնուամենայնիվ Ստեփանակերտում հայտնվում է միջազգային ներկայացուցչություն: Սա հիմք կլինի Ստեփանակերտին բանակցություններին մասնակից դարձնելու: Առանց Ստեփանակերտի մասնակցության ոչինչ չի ստացվի: Ինչ կարգավիճակ էլ որ տրվի Լեռնային Ղարաբաղին, ամեն դեպքում առանց Ստեփանակերտի մասնակցության այդ հարցը չի կարող լուծվել:

-Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայկական կողմը, վերադառնալով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին, ինչ-որ չափով կոշտացնում է իր դիրքորոշումը, և հետևաբար ինչպե՞ս կզարգանա դիվանագիտական գործընթացն այսուհետ՝ հաշվի առնելով Երևանի նման մոտեցումը և Բաքվի կանխատեսելի արձագանքը:

Հայաստանը վերադառնում է նախկին դիրքերին, բայց խնդիրն այն է, որ հայերը, Սարգսյանը մեծ զիջումներ էին արել Ալիևին՝ հրաժարվելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններից: Մենք հստակ տվյալներ չունենք Ժնևի բանակցությունների մասին, բայց դա տպավորություն էր կամ տրամաբանական եզրակացություն:

Երկրորդը՝ երբ ԱՄՆ նախկին պետքարտուղարը ստիպեց երկու նախագահներին գալ Վիեննա, որտեղ նրանք քննարկում էին այս հարցը, բոլորն էլ հասկանում էին, որ ագրեսորն Ադրբեջանն է: Հայաստանը որպես նախապայման պետք է պահանջեր, որ բանակցությունները վերսկսվեն միայն Ստեփանակերտի մասնակցության դեպքում: Դա հայկական կողմի երկրորդ զիջումն էր Բաքվին:

Երրորդը՝ Ադրբեջանն իրեն հռչակեց ապրիլյան պատերազմի հաղթող, բայց ինչպե՞ս ես դու հաղթել, որտե՞ղ են այդ հաղթանակի արդյունքները, որտե՞ղ են փաստաթղթերը, որտե՞ղ է դա ամրագրված: Ադրբեջանը չի հաղթել: Ադրբեջանի ժողովրդին անկյուն են քշել, և Ադրբեջանը շատ ավելի վատ վիճակում հայտնվեց, քան մինչև ապրիլ ամիսն էր: Եթե նախկինում թեկուզ տեսականորեն քննարկվում էին Մադրիդյան սկզբունքները, խաղաղապահ զորքեր տեղակայելու հարցը, կամ որ ինչ-որ շրջաններ պիտի հանձնեին, հետո պիտի ճանաչվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ապա հիմա այդ տարբերակն էլ է անընդունելի հայկական կողմի համար, ամեն ինչ շատ գործնական է՝ կատարե՛ք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները: Սարգսյանը մեծ լավություն էր արել Ալիևին, բայց Ալիևը չկարողացավ դրանից օգտվել:

Իսկ հիմա իրավիճակն արդեն փոխվել է. ամերիկացիները պահպանել են իրենց մոտեցումները, որ բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի ձևաչափով, Մոսկվան և Փարիզը ևս դեմ չեն Մինսկի խմբին, և իրադրությունը վերադառնում է ելման կետ, այնպես որ՝ գործընթացը հետևյալ տրամաբանությամբ է զարգանում, որ աստիճանաբար, ինչպես հայերն են ասում՝ կամաց-կամաց, գուցե մի 50 տարուց կողմերը կհասնեն ինչ-որ լուծման»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում