Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Ժամանակ». Նոր սկանդալ․ Հայկական ֆուտբոլը կարող է հայտնվել «խաղից դուրս»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մինչ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տոնում են ընկերական խաղում Բելառուսի նկատմամբ տարած հաղթանակը, միջազգային լրատվամիջոցները գրում են խաղի պայմանավորված լինելու մասին: Մասնավորապես՝ բուքմեյքերական հեղինակավոր ընկերություններում Հայաստան-Բելառուս հանդիպման ընթացքում գործակիցների անոմալ շարժեր են եղել:

Մասնավորապես, Federbet բուքմեյքերական ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կասկածի տակ դնելով Հայաստան-Բելառուս հանդիպման արդար ընթացքը: Մինչև հանդիպումը՝ գործակիցները կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվել և 2.5 գոլից շատ գոլերի համար սահմանված է եղել մոտավոր 2 գործակից: Բուքմեյքերական ընկերություններում, ըստ էության, տեղյակ են եղել, որ հանդիպումը գոլառատ է լինելու և չեն փոփոխել գործակիցները՝ տույժ չկրելու համար:

Միջազգային մամուլը հիշատակում է, որ Հայաստանի հավաքականն առաջին անգամ չէ մեղադրվում պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ հիշատակելով 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ հայտնի հանդիպումը: Անկեղծ լինենք` Federbet-ի և միջազգային մամուլի կարծիքը լիարժեքորեն կիսում են մեր երկրպագուները, ովքեր երեկ բոյկոտեցին Ռուբեն Հայրապետյանի «ներկայացումը», իսկ տրիբունաներում ներկա մոտ 100 երկրպագուներ մարզադաշտ էին եկել` ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջելու նպատակով: Հայաստանում գրեթե չկա երկրպագու, ով հավատա, թե մեր ազգային հավաքականն` իր այսօրվա բարոյահոգեբանական ճգնաժամով, կարող է խոշոր հաշվով հաղթանակ տանել անգամ Բելառուսի թույլ հավաքականի հանդեպ:

Խնդիրն այն չէ, որ մեր երկրպագուները դադարել են հավատալ Հենրիխ Մխիթարյանին և մյուսներին: Պարզապես Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլը, հավաքականը զրկել է մոտիվացիայից, տեսլականից, երազանքներից:

Ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք, ըստ էության, չունենք ազգային հավաքական, որովհետև աշխարհի առաջնության խմբային փուլում ձախողված թիմը կարելի է ասոցացնել ամեն ինչի, միայն թե` ոչ ֆուտբոլի, հաղթանակի հետ: Նման մրցաշարից հետո Ռուբեն Հայրապետյանը և նրա դրածո մարզիչ Արթուր Պետրոսյանը նվազագույնը պետք է հրապարակավ ներողություն խնդրեին ֆուտբոլասերներներից ու հրաժարական տային: Սակայն հաշվետվողականությունը, պատասխանատվությունը խորթ են օլիգարխիկ մտածողություն ունեցող Ռուբեն Հայրապետյանին, և նա որոշեց չմոտիվացված ընկերական հանդիպում անցկացնել, բելառուսներից խաղ գնել, որպեսզի «վաստակի» ֆուտբոլասերներների վրա հոխորտալու իրավունք, ֆուտբոլի ու ֆուտբոլասերներների հաշվին իշխելու արտոնություն: Ռուբեն Հայրապետյանը կարող է գնել կամ համոզել կոռուպցիոն մտածողություն ունեցող իր բելառուս գործընկերներին, պաշտոնական քարոզչությունը կարող է «հեքիաթներ» պատմել մեր հավաքականի աննախադեպ հաղթանակի մասին, ամբողջ խնդիրն այն է, որ գնված «հաղթանակը» ավելի է տրորում մեր ֆուտբոլասերներների արժանապատվությունը:

Հերթական անգամ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլն օգտագործեց իր շահերի համար, ֆուտբոլիստներին վերապահեց իր «հաղթանակը» բեմականացնող մարիոնետների դեր, բայց այս անգամ Հայրապետյանի բեսպրեդելը հայկական ֆուտբոլը դարձրել է միջազգային սկանդալի թիրախ: Հայրապետյանի էժան դիվիդենտների համար` շատ թանկ կարող է վճարել Հայաստանի հավաքականը: Եթե ապացուցվի, որ Հայաստան-Բելառուս հանդիպումը գնված է, ապա մեր հավաքականին, գուցե նաև ֆուտբոլիստներին սպառնում է որակազրկում:

Հայկական ֆուտբոլը կարող է հայտնվել համաշխարհային ֆուտբոլի լուսանցքում և դա կլինի այս տրագիկոմեդիայի տրամաբանական ֆինալը, որովհետև բոլորս միասին չկարողացանք հայկական ֆուտբոլի լուսանցք մղել Սերժ Սարգսյանի սիրելի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում