«Փաստ». Վայոց ձորի մարզպետն ու պատգամավորը բունտ են հրահրում՝ «աննկատ», որ «պապան» չիմանա»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Վայոց ձորի Արենի ու Եղեգիս խոշորացված համայնքերում ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը գնալով սրվում է: Խնդիրն այն է, որ Արենիին միավորված Ռինդ և Արփի համայնքների ղեկավարները պարտվել էին ՏԻՄ ընտրություններում: Հաղթել էր Ռինդի նախկին ղեկավար Հուսիկ Սահակյանը: Եվ հիմա, Արենի և Արփի համայնքների նախկին ղեկավարները հայտարարում են, որ համայնքի բնակիչները համաձայն չեն արդյունքների հետ, և ցանկանում են խափանել նորընտիր համայնքապետի աշխատանքը:
«Փաստի» տեղեկություններով` այդ բունտի իրական հեղինակները Վայոց ձորի մարզպետն ու «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանն են: Նրանք որոշել են աննկատ մնալ, քանի որ Արենիի նորընտիր համայնքապետը ՀՀԿ-ական է, իսկ չընտրվածներից մեկն անկուսակցական է, մյուսը՝ այլ կուսակցությունից: Եվ որպեսզի չստացվի, որ կարկառուն ՀՀԿ-ականները ժողովրդին հանում են մեկ այլ ՀՀԿ-ականի դեմ, որոշել են աննկատ գործել, որ «պապան» հանկարծ չիմանա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում