«Ձեր տեղը կզբաղեցնեն մրցակիցները». Պուտինը ամերիկյան ընկերություններին զգուշացրել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան ընկերություններին զգուշացրել է, որ Ռուսաստանում նրանց տեղը կարող են զբաղեցնել մրցակիցները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դանանգում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Պետերբուրգի տնտեսական ֆորումում այս տարի մեծաթիվ ամերկյան ընկերություններ են ներկայացված եղել։
«Բոլորն ուզում են աշխատել Ռուսաստանում։ Վերցրեցին ու արգելեցին Արկտիկայում Exxon Mobil-ի աշխատանքը։ Ուղղակի զրկեցին հետաքրքիր հեռանկարային աշխատանքից, որը կմեծացներ ԱՄՆ տնտեսական հզորությունը, կստեղծեր լրացուցիչ աշխատատեղեր ԱՄՆ-ում՝ բերելով շահույթ, հարկեր եւ այլն: Դա միայն մեկ օրինակ է։ Իսկ հաշվի առնելով ֆինանսավորման ոլորտում սահմանափակումները՝ կան բազմաթիվ այլ օրինակներ։ Ձեր տեղը կզբաղեցնեն մրցակիցները։ Դա անխուսափելի է ժամանակակից աշխարհում»,- ընդգծել է Պուտինը։