Շախմատ Մ 20. Հայաստանի չորս ներկայացուցիչ հանդես կգա աշխարհի առաջնությունում
Նոյեմբերի 13-ից 25-ն Իտալիայի Տարվիզիո քաղաքում կանցկացվի շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը ( շվեյցարական մրցակարգ, 11 տուր):
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ Հայաստանը կներկայացնեն միջազգային գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը և կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը: